Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՏՐՃԱՆ(ԱԿ)
«կարճ հրազեն, ատրճանակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
իրանական աղբյուրից, բայց բուն ձեւը չի վկայված, հայերենում էլ 18-րդ դարից վաղ չի ավանդված, թեեւ ձեւը հնատիպ է
ԱՐԱՀԵՏ
(-ի, -ից)
«ճանապարհ, նեղ ճանապարհ, կածան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Հին կազմություն` ար- (այր) եւ հետ (հետք) բաղադրիչներով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արահետել,
անարահետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 295
ԱՐԾՈՒԻ
(-ոյ, -եաց)
(ուշ` արծիւ, -ի, -ից, -ոյ)
«արծիվ (թռչուն), մի համաստեղութիւն»
(կենդանաբ., աստղաբ.)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *rg'ipio-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արծուենշան,
արծուեկիր,
արծուանշան,
արծուաթռիչ,
արծուակերպ,
արծուաբեր,
արծուաճանկ,
արծուունգն,
արծուունկն,
արծըռունկն,
արծռուկն,
արծունգութիւն,
գետարծուի,
արծուացաւ,
արծուիք,
արծուադրոշ,
արծուաթիթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
rjipyá
«սլացող, նետվող (արծվի մասին)»
ավ.
ǝrǝzifya
«արծիվ»
Մատենագիտություն
H. AG 424;
Աճ. ՀԱԲ 320
ԱՐՈՒՃԱՆԱԿ
«նկարի ուրվագիծ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *aručanak
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
artang (aržang)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 333
ԱՐՏԱՆԻՍԱ
«առյուծաճանկ (բույս)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. artanīsā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 342
ԱՐՓ
(-ի, -ից, արփի, -ւոյ, -եաւ)
«եթեր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *ser- «կարմիր, կարմրավուն» արմատից ծագող լիտվ. sirpti «հասունանալ» (*«կարմրել» կամ «դեղնել») բայի հետ՝ *srph>արփ (ըստ Պետերսոնի՝ Walde- Pokorny 2, 499)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արփագեղ,
արփամերձ,
արփային,
արփաճաճանչ,
արփայագնաց,
արփեգնաց,
արփենի,
արփիզարդ,
արփիակեզ,
արփիադեմ,
գերարփի,
լուսարփի,
հրաշարփի,
արփնաթել,
երեքարփին,
եաթնարփին,
արփող
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
sirpti
«հասունանալ»
Մատենագիտություն
Walde- Pokorny 499
ԱՒԹ
I
(-ի, -ից (°))
«գիշերում, մեկ օրվա ճանապարհ, երեկո, գիշեր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *au-ti-
«գիշերել, քնել»
(անմիջական նախաձեւ՝ *au-)
*au-ti-` *au- «գիշերել, քնել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւթել,
աւթագայանալ,
աւթագայիլ,
աւթագանիլ,
աւթանոց,
աւթեկ,
աւթեկան,
աւթոց,
ցայգաւթ,
բացաւթեագ,
բացաւթեայ,
գիշերաւթիմ,
երեկաւթոց,
առօթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
αυθμος
«գիշերատեղի»
Մատենագիտություն
H. AG 411;
Աճ. ՀԱԲ 609-610
Տե՛ս նաեւ
ԱՒՃԱՆ
(-ի, -ից, -աց)
(ոճան)
«օգնություն, հնարք, միջոց»
Ստուգաբանություն (անստույգ)
ուշ` թերեւս կապ ունի աւժանդակ հոմանիշի հետ
Տե՛ս նաեւ
ԲԱԿ
(-ի, -աց)
«տան բակ, գավիթ, փարախ, արեգակի կամ լուսնի ծիր, արեւագունդ, միջաստղային տարածություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. baki
«փարախ»
սակայն պարզ չէ սրա հարաբերութիւնը վրաց. baga «մսուր», ճան. boga «փարախ» բառերի հետ, որոնք պատկանում են վրացականյան *baga արմատին: Քիչ հաւանական է բառի հնդեւրոպական ծագումը (*bhag- «բաժին հանել» եւ *bhe(n)g- (> հայ. բեկ-անել) արմատները իմաստով հեռու են):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բակաձեւ,
բականել,
բակարգել,
ներբակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
baga
«մսուր»
ճան.
boga
«փարախ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 391
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։