Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՆՁՐՈՒԹԻՒՆ
«հեշտություն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է անտանջութիւն «հեշտություն» (այլ ձեռագրերում՝ «հաշտութիւն») բառահոդվածի գլխաբառի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 345
ԱՇՏԻՊ
«ձավար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ արաբ. adfar-ad-dib
«դկի եղունգ (խեցեմորթ)»
փոխատու լեզու՝ լատ. ador
«մեկնություն»
Կեղծ բառ, որ ստացվել է արաբ. adfar-ad-dib «դկի եղունգ (խեցեմորթ)» անվան աթոր-աշտիպ տառադարձությունից եւ աթոր-ի լատ. ador մեկնությանից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 222
ԱՊԵՐԱՆԻՍ
««աներես» (ԲՀ)»
Ստուգաբանություն ()
Կեղծ բառ, որ ստացվել է ապերասսան «աներասսան» բառահոդվածի աղավաղմամբ (տե՛ս Ամալյան, ԲՀ 29 եւ 349)։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 29 եւ 349
Տե՛ս նաեւ
ԱՊՈՂՓԱՅԵԼ
««տեղեկանալ, հասուն լինել» (բբ)»
Ստուգաբանություն ()
Կեղծ բայաձեւ, որ ստացվել է Ապողփանէս հատուկ անվան` ԲՀ-ում որպես հասարակ անուն դիտված եւ «տեղեկացեալ, կամ իմացեալ» բացատրված ձեւից. տե՛ս Ամալյան, ԲՀ 29 եւ 349։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 29 եւ 349
Տե՛ս նաեւ
ԱՊՈՒՌԻՇ
«?»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է ապուռ իշի «էշի հարկ» կապակցության՝ իբրեւ մեկ բառ ընթերցվելուց:
ԱՊՈՒՍՏ
(այլ տեղում՝ «ուստ»)
«սուտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ առաջացել է ապօստոլոս (< հուն. ἀπόστολος) բառի աղավաղմամբ:
ԱՌԹԵՐ
«շնչերակ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ, որ ստացվել է առ եթերացն առնթեր կապակցության սխալ գրչությունից։
ԱՌՈՒԵԿԱՆ
«անցավոր, վարկապարագի»
((ԲՀ))
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ, որ ստացվել է առուղեկան բառի աղավաղումից. հմմտ. ԲՀ 32
Մատենագիտություն
ԲՀ 32
ԱՐԱՔՈՍ
«մի թռչուն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է տրոքիլոս բառի (տե՛ս) տրոքոս սխալ գրությունից` տ-ի շփոթմամբ ա-ի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 298
Տե՛ս նաեւ
ԱՐԷ
«ունայն»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ, որ առաջացել է արեւունայ (արեօն) գլխաբառի աղաւաղումից
Մատենագիտություն
ԲՀ 351
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։