Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 108 բառահոդված (էջ 2/11)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 122, սյունակ 1 Էջ 122
ԲԱՐՈՒՆԱԿ «խաղողի որթի պտղաբեր ճյուղ, ծառի ճյուղ, սարբինա, խենղակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Հավանաբար կազմված է բար «պտուղ» (հմմտ. բրբ. բարատու, բարել, բարելի, բարեղեն, բարոտ, բարաբավ, որոնց մեջ բար-ն ունի այդ իմաստը) եւ ունակ բաղադրիչներից։ Աճառյանը (ՀԱԲ 1, 420) կարծում է, որ «ոսկեդարյան» շրջանում բարունակ կազմություն չպետք է լինի, բայց այդպիսի խիստ հակադրությունը կասկածելի է, ինչպես ցույց է տվել Վ. Առաքելյանը (ՊԲՀ 1971, 1, 255-272)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 420; ՊԲՀ 255-272
Էջ 125, սյունակ 1 Էջ 125
ԲԵՂՈՒՆ II «համակիր, սիրող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhili- «համաչափ, պատշաճ, հարմար» (անմիջական նախաձեւ՝ *bhilo-)
Կարծեք թե զուգահեռ ունի հուն. φίλος «սիրել, համակրելի», մ. իռլ. bil «լավ», հ. վ. գ. bila «բարի, սիրելի» բառերի մեջ (Pok. IEW 1, 153-154 *bhili-, *bhilo- «համաչափ, պատշաճ, հարմար» արմատի տակ), բայց հնչիւնաբանական յարաբերութիւնը պարզ չէ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անբեղուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φίλος
«սիրել, համակրելի»
մ. իռլ.
bil
«լավ»
հ. վ. գ.
bila
«բարի, սիրելի»
Մատենագիտություն
Pok. IEW 153-154
Էջ 126, սյունակ 1 Էջ 126
ԲԵՐԿՐԻԼ «ուրախանալ, հրճվել, զվարճանալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թեեւ հնարավոր է բերկր- հիմքի հնդեւրոպական ծագումը, բայց առայժմ հավաստիորեն չի որոշված։ Դյումեզիլի կարծիքը բերկրիլ եւ բարկ ձեւերի՝ *bheru- եւ *bhru- «արագ շարժվել, հուզվել» նախաձեւերից ծագելու մասին խիստ կասկածելի է (Pok. IEW 1, 144), եւ որեւէ հնչյունական հիմք չկա կապելու հ. հնդկ. *bhad-ra «բարություն, երջանկություն, լավ, երջանիկ, ուրախ» եւ գոթ. batira «ավելի լավ» ձեւերի հետ, որոնց համար վերականգնվում է *-a ձայնավորով *bhad-a- «լավ» արմատը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բերկրական, բերկրություն, բերկրումն, բերկրել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
*bhad-ra
«բարություն, երջանկություն, լավ, երջանիկ, ուրախ»
գոթ.
batira
«ավելի լավ»
Մատենագիտություն
Pok. IEW 144; Pok. 106
Էջ 135, սյունակ 1 Էջ 135
ԲՈՅՍԲՈՒՍԻԼ ««խառնակվել, խռովվել» (՞)»
Ստուգաբանություն (անստույգ)
եթե կապ չունի բոյս բառի հետ, ապա թերեւս պետք է ուղղել, ինչպես կարծում է Աճառյանը (ՀԱԲ 1, 476), խոյսխուսիլ։
Մատենագիտություն
ՀԱԲ 476
Էջ 138, սյունակ 1 Էջ 138
ԲՈՒԽ (ուշ՝ բուղխ) «բխում, ծիլ, ընձյուղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *b(h)(e)u- «փչել, ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *bhu-kh-)
այս արմատից տարբեր է համարվում *bheu- «աճել» արմատը, որից ծագում են հայ. բոյս եւ բոյն բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բ(ղ)խել, բղխիչ, բղխումն, ջրաբուխ, մշտաբուխ, հանապազաբուխ, հրաբուխ, ծաղկաբուխ, կրկնաբուխ, յանկարծաբուխ, յորդաբուխ, լուսաբուխ, գեղաբուխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
buhil
«բլուր»
հ. իռլ.
bōla
«ելունդ, կուտք» <*buhlōn
Տե՛ս նաեւ
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂԱԿ «մահիճ» (ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, դարձնել, շրջել» (անմիջական նախաձեւ՝ *ul-ak')
Եթե ճիշտ է ավանդված, ապա թերեւս բնիկ հնդեւրոպական է՝ *ul-ak' *uel- «պտտել, դարձնել, շրջել» արմատից եւ ձայնդարձով կապված է գողտ «մահիճ» (ԲՀ) եւ գողկ «մահիճ» (Մալխ. ՀԲԲ) բառերի հետ: Աճառյանը (ՀԱԲ 1, 504) կարծում է, թե կարող է լինել գահակ «օղ, լամբակ» բառի վրիպակը, բայց նա նկատի չի ունեցել գողտ եւ գողկ բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vala-, valaka-
«կլոր, գերան»
հուն.
ελενη
«զամբյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
Տե՛ս նաեւ
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԺՄ(Ն)ԻԼ (դժմ(ն)իլ) «զայրանալ, բարկանալ, խռովել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 1, 553) նախնական է համարում գժ-ով ձեւերը եւ դժ-ով ձեւերը կարծում է սխալ ստուգաբանությամբ դժ-ի առանձնացման հետեւանք. սակայն կարող է դժ-ով ձեւը լինել նախնական եւ ունենալ իրականական ծագում, եթե կապ չկա գժտիլ (գժդ-) բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գժմագոյն, դժմագոյն, գժմ(ն)ութիւն, դժմութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553
Տե՛ս նաեւ
Էջ 163, սյունակ 1 Էջ 163
ԳԻՒՏ (գիտ-, գիտ-), -ի, -ից «գյուտ, գտնված բան, հնարք, շահ, վաստակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ued- «տեսնել, գտնել» (անմիջական նախաձեւ՝ *ui-n-d-, *uoid-)
հայ. ւ-ը թերեւս ներդրական ածական է (հմմտ. մատ- մատ-չիմ -ի կողքին)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անգիտ, չքնաղագիտ, չգիտ, հնարագիտ, դիւրագիտ, յանկարծագիտ, (ը)ստագիւտ, գտանել, (ը)ստգտանել, բանագտակ, գտելակ, գտնովի, գտնողէք, գտուկ, գտում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vindáti
«գտնում է»
Մատենագիտություն
H. AG 437; Աճ. ՀԱԲ 564
Էջ 170, սյունակ 1 Էջ 170
ԳՈՒՉԵԼ (կուզել) «մի դեղաբույս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ թրք. güzel «գեղեցիկ»
ինչպես կարծում է Ալիշանը
Մատենագիտություն
Աճառյանը 587
Էջ 172, սյունակ 1 Էջ 172
ԳՈՒՄԱՆ «կասկած, երկբայություն, տարակույս, կարծիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. gumān
փոխատու լեզու՝ պ. gumān
Փոխառություն իրանական աղբյուրից: հմմտ. մ. պ., պ. gumān:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անգուման
Մատենագիտություն
H. AG 590; Աճ. ՀԱԲ 590