Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԿԱՊԱՐՃ
(ուշ՝ -ի, -ից, -աց)
««կապարճ, նետաման» (նաեւ «կապիճ»°)»
Ստուգաբանություն (փոխառություն)
հավանաբար իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված: վրաց. kaparči (kaparča) բառը թերեւս անմիջապես իրանական աղբյուրից է, թեեւ Աճառյանը (ՀԱԲ 2, 523) համարում է հայերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապարճակիր,
կապարճադարձոյց,
կապարճել,
աղեղնակապարճ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
kaparči (kaparča)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 523
ԿԱՊՐԵՆԻ
«մի բույս (կապա՞ր)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կապար բույսն է
ԿԱՒԱԿԵԱՆՔ
«՞»
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ, որ հանդիպում է ԲՀ-ում կապարան «բանտ, շղթա» բառի բացատրության մեջ, թերեւս, կապեալ կեանք կապակցության փոխարեն:
ԿՈՍՏ
«կապարասի, քուշտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qust
փոխատու լեզու՝ լատ. costus
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 639
ԿՈՐԱՔ
(նոր բառ)
«կապար (բույս)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՀԱՄԲԱՐՈՒ
(-ի, -աց)
(համբարի, -բույ, -եաց)
«հուշկապարիկ, ոգի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *hambaru-
փոխատու լեզու՝ պ. hambaruna
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 24
ՀԱՏ
(-ոյ, ուշ նաեւ՝ -ի, -ից)
«հատուկտոր, հատիկ, սերմնահատիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ խեթ. hattāi-
«հատել, ծակել, պատռել»
խեթերենից կամ մերձավոր լեզվից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հատանել,
հատուցանել,
հատուցումն,
հատած,
հատուած,
հատու,
հատուկտոր,
հատիկ,
հատոր,
հատկիլ,
յատկիլ,
վարձահատոյց,
անհատոյց,
անհատ,
վիմահատ,
երկաբահատ,
տահեկանահատ,
դեղահատ,
կապարահատ,
հատուկտոր,
հատուածակողմ,
ականատ,
ականջատ,
հերատ,
միջատ,
փայտատ,
կտավատ,
գունատ,
բացատ,
խրամատ,
ծայրատել,
գլխատել,
քարատել,
զատ(ան)ել,
զատչիլ,
զատական,
ընդհատ,
անընդհատ,
ընդհատել,
նհատ,
աննհատաբար
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 314
ՄԱՆՈՒԿ
(-ան, -ունք)
«նորածին, երեխա պատանի, երիտասարդ, սպասաւոր, զինուոր, փոքր ձագ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *men-
«փոքր, փոքրացնել, առանձին, մեկուսի»
(անմիջական նախաձեւ՝ *mǝnu-)
*-u-ով հիմքով
-ուկ-ը համարւում է ուշ յաւելում, բայց հնարաւոր է ենթադրել *mǝnu-kon- սկզբնաձեւ՝ *-k-ի (անտեղաշարժ *k) պահպանմամբ՝ -կն (սեռ. -կան), ուղղականում -ն-ի ուշ անկմամբ (-ուկն-ի համար՝ հմմտ. ձուկն, մուկն, արմուկն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանլիկ,
մանլուկ,
մանլտի,
մանկանալ,
մանկամարդ,
մանկամայր,
մանկաբարձ,
մանկաբարոյ,
մանկապէս,
մանկակորուստ,
գեղեցկամանուկ,
մանկապարտէզ,
մանկավարժ,
մանկատուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μάνυ
«փոքր, քիչ»
ըստ Հեսիքիոսի
Մատենագիտություն
H. AG 272;
Աճ. ՀԱԲ 255
Տե՛ս նաեւ
ՄԱՇԿԱՊԱՐՃԵՆ
(-ի, -աց)
(մաշկապատճեն, մաշկապատճեան, մաշկապերճեն, մաշկապերճան, մաշկաւարզան, մաշկապաճեն, մաշապերճան)
«պարսկական թագավորական կուսանոցի վրան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. maškāparčēn
փոխատու լեզու՝ մ. պ. maškāparzēn
Փոխառություն է միջին պարսկերենից։
Մատենագիտություն
H. AG 192;
Աճ. ՀԱԲ 192
ՄԵՐԿ
(-ո, ուշ՝ -ի-ա)
«մերկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *nogw-
«մերկ»
(անմիջական նախաձեւ՝ *nogw-ro-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մերկանալ,
մերկել,
մերկանդամ,
մերկապարանոց,
սուսերամերկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
нагий
հոլ.
nagū
լեհ.
nagi
«մերկ»
հ. վ. գ.
nackut
հ. իռլ.
nocht
«մերկ»
Մատենագիտություն
H. AG 365;
Աճ. ՀԱԲ 308
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։