Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 151 բառահոդված (էջ 2/16)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 68, սյունակ 1 Էջ 68
ԱՊԱՐՀԱՅԻԿ «պարսկական մի տեսակ գունդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Էջ 70, սյունակ 1 Էջ 70
ԱՊՈՒՆԻ «ի ծածուկ» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե հայկական ապ-ունի կազմություն չէ, ապա, թերեւս, կապ ունի ԲՀ-ի ապփուտովք «ի ծածուկ» կամ առփովենաց «ի ծածուկ» բառահոդվածների հետ:
Էջ 74, սյունակ 1 Էջ 74
ԱՌԻՒԾ (-ու, -ունք, ուղ՝ -ոյ) (առեւծ, առեաւծ, մ. հայ. առոյծ) «առյուծ, մի համաստեղություն, երաժշտական մի եղանակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *reug- «մռնչալ»
Թերեւս հայկական կազմություն բնիկ հնդեւրոպական արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առիւծաբար, առիւծագոյն, առիւծակորիւն, առիւծանալ, առիւծենի, մրջնառիւծ, գետնառիւծ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 259
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՆԱԿ «հոգեառ ոգի, գրող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հայկական կազմություն՝ առնել բայից։ Աճառյանը (ՀԱԲ 1, 261) համարում է ասորական փոխառություն՝ harnāgā «շնագայլ» բառից, որ ձեւով եւ իմաստով հեռու է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առնակատոր, առնակային, առնակաշուն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261
Էջ 78, սյունակ 1 Էջ 78
ԱՍՊԱՃԱՐԱԿԱԿԱՆ «հովուական, վաշկատուն, թափառական»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *asp(a)čarakakān
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Մատենագիտություն
H. AG 108; Աճ. ՀԱԲ 272
Էջ 82, սյունակ 1 Էջ 82
ԱՏՄԱՏ «հնդկական բակլա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. atmāt
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 288
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՑ «հայկական տոմարի 6-րդ ամիս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կազմված է ինչ-որ ար- արմատից՝ հգն. սեռ. -աց վերջավորությամբ: Կասկածելի է կապը ուրարտական Araza դիցանվան հետ
Էջ 89, սյունակ 1 Էջ 89
ԱՐԶԲԵԴ «պարսկական արքունիքի մի պաշտօնեայ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. arzbed
փոխատու լեզու՝ պ. *arz-bad «բերդապետ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 313
Էջ 121, սյունակ 1 Էջ 121
ԲԱՐՁՈՒԵՆԵԱԿ (բարձունենեկ, բարձունենիկ, բարձունիճեակ, բարձմանեակ, բացուենեկ, բացմանեակ, բարձնակ, բըրթվինակ) «օշինդր»
Ստուգաբանություն ()
հայկական կազմութիւն՝ *բարձու+ենի+ակ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 427
Էջ 123, սյունակ 1 Էջ 123
ԲԱՒԱՆԴԱԿ (բովանդակ, մ. հայ. բաւրնդակ) «ամբողջ, համայն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. bavandak
փոխատու լեզու՝ մ. պ. bovandak
իրանական աղբյուրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բովանդակել, բովանդակութիւն, անբովանդակ, անբովանդակական, բաւանդակութիւն, անբաւանդակելի
Մատենագիտություն
H. IF Anz. 36; Աճ. ՀԱԲ 433