Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 198 բառահոդված (էջ 2/20)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 62, սյունակ 1 Էջ 62
ԱՆՏԱՌ (-ի, -աց, -ովք, ուշ՝ նաեւ -ից) «անտառ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *deru- «ծառ» (անմիջական նախաձեւ՝ *sm-doru-) բաղադրիչներից
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *sm-doru-՝ *sm- «համա» եւ *doru- (*deru) «ծառ» բաղադրիչներից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անտառախիտ, անտառակ, անտառանալ, անտառատուն, տատասկանտառ, անտառաբնակ, անտառագեղ, անտառազարդ, անտառազուրկ, անտառապահ, անտառապան, անտառապետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dāru
«փայտ»
հուն.
δόρυ
«ծառ»
խեթ.
taru
«ծառ, փայտ»
Էջ 71, սյունակ 1 Էջ 71
ԱՊՍՏԱՄԲ (-ի, -աց) (ապաստամբ) «ապստամբ, ըմբոստ, անհնազանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. apa- եւ stamba «ապստամբել»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապ(ա)ստամբել, ապստամբութիւն, ապստամբական, ապստամբանոց, ծառայապստամբ, ապստամբապետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 242
Տե՛ս նաեւ
Էջ 71, սյունակ 1 Էջ 71
ԱՊՐԻՎԻ «մի ծառ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է:
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՏ (մ. հ. ըռատ) «առատաձեռն, զինջ, պայծառ, առատ, շատ, լի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. rātā «շնորհ»
փոխատու լեզու՝ մ. պ. rāt «վեհանձն»
փոխատու լեզու՝ պ. rād «առատաձեռն»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առատանալ, առատութիւն, առատաբեր, առատաբուխ, առատաձեռն, առատամիտ, բազմառատ, զուարթառատ, կիսառատ
Մատենագիտություն
H. AG 107; Աճ. ՀԱԲ 255
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՒՍԻ «սին (ծառ եւ պտուղ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ωτις «արաւս (թռչուն)»
Սխալ բառ՝ ստեղծված հուն. ωτις «արաւս (թռչուն)» բառը οή «սին» բառի հետ շփոթելու հետեւանքով
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 349
Էջ 86, սյունակ 1 Էջ 86
ԱՐԲԱՆԵԱԿ (-ի, -աց) «ծառա, սպասավոր, օգնական, հետնորդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *orbho- «որբ, երեխա, ծառա, սպասավոր» (անմիջական նախաձեւ՝ *orbhəni- (+ ակ) *orbho-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արբանեկել, արբանեկութիւն, արբանեկակից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
όρφανός
«որբ»
գոթ.
arbaits
«աշխատանք»
ռուս.
раб, работа, ребенок
Մատենագիտություն
H. AG 423; Աճ. ՀԱԲ 299
Էջ 90, սյունակ 1 Էջ 90
ԱՐԻՈՒՎԴ «մայրի (ծառ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր.
Փոխառութիւն (տառադարձում)՝ եբրայերէնից (հունական տառադարձութիւնը)
Էջ 93, սյունակ 1 Էջ 93
ԱՐՃՈՒԱՆ «հուդայածառ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. arĵuvān
փոխատու լեզու՝ պրսկ. arĵavān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 326
Էջ 96, սյունակ 1 Էջ 96
ԱՐՏԱՍՐ (հգն. արտասուք, -սուաց) «արտասուք, արցունք (փոխաբերաբար) ծառի հեղուկ, խեժ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *drak'ru- (անմիջական նախաձեւ՝ *drak'ur-) -i- միջահավելվածով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտասրագութ, արտասրալից, արտասրալիր, բազմարտասր, մշտարտասր, արտասրաբեր, արտասուալից, արտասուագոշ, արտասուակաթ, արտասուակցորդ, արտասուել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δαχρυ(ον)
լատ.
lacrima
գոթ.
tagr
Մատենագիտություն
H. AG 425; Աճ. ՀԱԲ 344
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՏՈՒՃ «գիհի, մատիտածառ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. arduč
փոխատու լեզու՝ թրք. ardeč
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 344