Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԼՈՒՐՋ
-ի, -աց
«պարզ, բաց, բաց-կապույտ, պայծառ, ուրախ, զվարթ, պայծառամիտ, արթուն, զգոն, սթափ, լուրջ»
Ստուգաբանություն (անստույգ)
Լուրթ արմատի տարբերակը. հազիվ թե կապված լինի հնդեւրոպական *lenk- (այստեղից՝ լոյս) եւ *k'leu- «ողողել, մաքրել» (հմմտ. գոթ. hlūtrs «լուսավոր, մաքուր, պարզ») արմատների հետ: Քանի որ գտնվում է արշալուրջ-ք բառի մեջ, որի առաջին բաղադրիչը (արշա-) իրանական է, հնարավոր է լուրջ-ը նույնպես իրանական ծագում ունենա:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լրջանալ,
լրջամտանք,
լրջմտութիւն,
լրջմիտ,
լրջամիտ,
արշալուրջք
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
hlūtrs
«լուսավոր, մաքուր, պարզ»
Տե՛ս նաեւ
ԼՈՒՑԱՆԵԼ
(լոյց-)
«վառել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *leuk-
«լուսավորել, լուսավոր»
(անմիջական նախաձեւ՝ *louks կամ *leuk-k'-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լուցկի,
լուցուն,
լուցումն,
ճրագալոյց,
կրակալոյց,
ջահալուցութիւն,
լուցափայտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
lougazzen, lohazzen
«բոցավառվել, այրվել»
խեթ.
lukkāi
«վառել, կացնել»
Մատենագիտություն
H. AG 455;
Աճ. ՀԱԲ 296
Տե՛ս նաեւ
ՅԱՐԱԲԵԹԵՐ
«լոյս»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է։
ՅՈՐԴ
«առատ, առատահոս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er-, *or-
«շարժել, հուզել, բարձրացնել»
(անմիջական նախաձեւ՝ *ordh-)
j- նախածանցով, *-dh- աճականով
j- նախածանցով` *ordh- ` *er-, *or- «շարժել, հուզել, բարձրացնել» արմատից` *-dh- աճականով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յորդել,
յորդաբուխ,
յորդագոյն,
յորդագութ,
յորդալոյս,
յորդախաւս,
յորդութիւն,
յորդահոս,
յորդիչ,
բազմայորդ,
մախսայորդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
órothūno
«գրգռել, հուզել»
Տե՛ս նաեւ
ՈՏՆԵԱՅ
«լուսոյ յարութիւն, կամ լոյս վերահայեաց»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
ինչ-որ հատուկ անուն՝ իր մեկնութեամբ հանդերձ
ՊԱՏՐՈՅԳ/Կ
(-ի)
«պատրոյգ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *pat-rōk
«լոյս»
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *pat-rōk (pati- եւ rōk- «լոյս»)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուսապատրոյկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
paiti-raoča-
«վառել»
Մատենագիտություն
H. AG 227;
Աճ. ՀԱԲ 53
ՐՈՒՃԱՆԱԿ
«ավետավոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Փոխառութիւն իրանական աղբիւրից
-Ն
«բան, կեան-ք, բեռն, բակն, լոյսն/լուսն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-no-
(անմիջական նախաձեւ՝ *-on-)
ածանց
Ծագում է հ.-ե. *-no- կամ *-on- ածանցից եւ հին շրջանում արդեն գործուն չի եղել:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բան,
կեան-ք,
բեռն,
բակն,
լոյսն,
լուսն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավեստ.
raoxšna-
«փայլուն»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։