Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 17 բառահոդված (էջ 2/2)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 346, սյունակ 1 Էջ 346
ԽՈՐՏԻԿ «(ընտիր) ուտելիք, համադամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. xvartīk
աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորտակարարութիւն, բազմախորտիկ, թեթեւախորտիկ, լիախորտիկ, խորտակարան
Մատենագիտություն
H. AG 161; Աճ. ՀԱԲ 412
Էջ 528, սյունակ 1 Էջ 528
ՄԻՏՔ (-ի, -աց) «միտք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *med- «չափել» (անմիջական նախաձեւ՝ *mēd-)
«չափել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մտաբերել, մտածին, մտախաբ, մտաւոր, անմիտ, երկմտիլ, ծածկամիտ, բարեմիտ, զազանամիտ, կարճամիտ, թեթեւամիտ, խղճամիտ, միամիտ, պարզամիտ, մտագբաղ, մտածելակերպ, մտածողութիւն, մտային, մտածմունք, մտայնութիւն, մտապատկեր, մտավախ, մտավախութիւն, մտացիր, մտորում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μήδος
«միտք, մտադրություն, հոգու տագնապ»
լատ.
meditāri
«մտածել, խորհել»
հ. իռլ.
midiur
«դատողություն անել»
Մատենագիտություն
H. AG 474; Աճ. ՀԱԲ 325
Էջ 542, սյունակ 1 Էջ 542
ՄՐԱՓ ««նիրհ, թեթեւ քուն» (թ. «խոր քուն»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մրափել, մրափած
Էջ 583, սյունակ 1 Էջ 583
ՇԱՐԺ (-ի, -ից) «երերում, շարժում, երկրաշարժ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «պտտել, դարձնել, շրջել» (անմիջական նախաձեւ՝ *sker-gh-) *gh > ժ անցման համար հմմտ. *eghi- > իժ
Կապ ունի՞ հնդեւրոպական *(s)ker- «պտտել, դարձնել, շրջել» արմատի հետ՝ *sker-gh- > շարժ (*gh > ժ անցման համար հմմտ. *eghi- > իժ)։ Կասկածելի է իրանական ծագման վարկածը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շարժել, շարժահիմն, շարժումն, շարժուն, շարժիչ, անշարժ, գետնաշարժ, դյուրաշարժ, թեթեւաշարժ, հողմաշարժ, երկրաշարժ, զինաշարժ, արագաշարժ, դժվարաշարժ, շարժապատկեր, շարժառիթ, շարժօն, անշարժութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՎԶԱՐԴ «թեթեւ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 745, սյունակ 1 Էջ 745
ՑՈՓ «թոյլ, թեթեւամիտ, ցոփ, շաղատան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցոփանալ, ցոփացուցիչ, ցոփութիւն, ցոփոգի, ցոփաբերան, ցոփոնի, ցոփիճանել, ցոփիճնբաց
Էջ 794, սյունակ 1 Էջ 794
-ԱԿԻ «ետքնակի, երկակի, հնգակի, յոգնակի, հոլովակի, քառակի, արշաւակի, երեւակի, թեթեւակի, կողմնակի, ուղղակի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ծագում է -ակ ածանցի սեռական-տրական հոլովաձեւից, որ հետո որպես ինքնուրույն ածանց տարածվել է առանց -ակ-ի ձեւերի վրա: այս մեկնության դեպքում պատահական պետք է համարել նմանությունը հուն. -ακις եւ խեթ. -anki
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առանձնակի, ընդելակի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
-ακις
«հնգիցս, հինգ անգամ» πεντάκις
խեթ.
-anki
«երկիցս, երկու անգամ» 2-anki