Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 18 բառահոդված (էջ 2/2)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 239, սյունակ 1 Էջ 239
ԶԻՐԿ (ուշ՝ զուրկ) «զուրկ, զրկված»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er- «նոսր, հեռու, իրարից հեռանալ, բաժանվել» (անմիջական նախաձեւ՝ *ēr-du-)
հազիվ թե կազմված լինի գ- ածանցով՝ բնիկ հնդեւրոպական ինչ-որ *իրկ արմատից։ Ճիշտ չէ Հ. Աճառյանը, որ բխեցնում է ասոր. srg «գողանալ» արմատից (ասոր. s-ն գ-ի չի փոխվում, մանավանդ որ այս արմատից է սրիկա բառը)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զրկել, զրկիչ, զրկումն, զրկանք, զրկահարանք, անզիրկ, զգայազիրկ, ալազուրկ, եղբայրաձուրկ, ընչազուրկ, կամազուրկ, հողազուրկ, պատուազուրկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 97
Էջ 239, սյունակ 1 Էջ 239
ԶԻՐՊԱՃ «մի կերակուր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. zīrbāj
փոխատու լեզու՝ պ. zīrvā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 97
Էջ 288, սյունակ 1 Էջ 288
ԻՐԵԱՐ (-ից, -աց) (իրիրաց, իրար) «իրար, միմյանց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
իր անդրադարձ դերանվան կրկնավոր կամ -եար ածանցով կազմված ձեւ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զիրարել
Էջ 297, սյունակ 1 Էջ 297
ԼԻՆԳԻՐՈՆ (լինգրիոն, լիգրիոն, լիգիրոն, լիգրիոն, լիգրիոն, լիզիրոն, դինգիրոն, դիւնգիրոն) «մի թանկարժեք քար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. λυγκούριον
Մատենագիտություն
H. AG 352; Աճ. ՀԱԲ 284
Էջ 307, սյունակ 1 Էջ 307
ԽԱԶԻՐԱՆ «մի փշաբոյս, գազ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. xayzuran
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 311
Էջ 326, սյունակ 1 Էջ 326
ԽԵՂ (-ի, -աց) (խեղ, խիղ) ««խեղ, խեղված, հաշմ, պակասավոր, մեկ ոտքով կաղ» («գարշ, պիղծ, գազիր»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)el- «թեքել, ծռել, հենել, ծուռ, շրջված, խեղաթյուրված»
Հնչյունապես լավ չի հիմնավորված կապը կաղ եւ կեղ «ծուռ» բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեղութիւն, խեղել, խեղաթիւր, խեղանդամ, խեղանք, խեղ(ա)կատակ, խեղկատակել, խեղկատակութիւն, խեղանցել, խեղբեկ, խեկբեկ, խեղկիլ, խեղկութիւն, անխեղկեալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκολιός
«ծուռ. անարդար, խորամանկ»
հուն.
σκελίς (ատտ. σχελίς)
«հետեւի ոտք, ազդր»
ալբ.
tshale
«կաղ»
լատ.
scelus
«չարագործություն, խարդախություն, դժբախտություն»
հ. վ. գ.
scëlah
«ծուռ»
գ.
scheel
«շիլ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 356
Տե՛ս նաեւ
Էջ 327, սյունակ 1 Էջ 327
ԽԵՆԵՇ (խենեշ, խենեշ) «թուլամորթ, մեղկ, գոփ, շվայտ, վատ, զազիր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ken- «քերել, տրորել» (անմիջական նախաձեւ՝ *khen-eskh-)
Բնիկ հնդեւրոպական` *khen-eskh-` *ken- «քերել, տրորել» արմատից: Եթե ճիշտ է այս ստուգաբանությունը, ապա վրաց. xeneši «վատ, զազիր, անպիտան» բառը փոխառություն է հայերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խենեշանալ, խենեշութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
hnasqus
«թույլ, փափուկ, քնքուշ»
հ. անգլ.
hnesce
«փափուկ, փափուկ, թույլ»
հ. վ. գ.
(h)nascōn
«վայելել»
հուն.
κιναιδος
«անառակ, գոփ, շվայտ մարդ»
Մատենագիտություն
Ջհայկյան, ՕԻԱՊԱՅ 112
Էջ 656, սյունակ 1 Էջ 656
ՌԱՍԻՄ «սուրհանդակների զինվորական գունդ, գզիր, սուրհանդակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. rāsīm
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 141