Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 33 բառահոդված (էջ 2/4)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 220, սյունակ 1 Էջ 220
ԵՐԱՄԱՂ(Ի) (երամող) «տղայախումբ (?)»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթէ ճիշտ է երամող տարբերակը (Նարեկացի, «Տաղեր եւ գանձեր», 1981, էջ 89), որ կարող է կազմուած լինել *երամիլ «խմբուել» բայից, ապա երամաղ-ը երամող դերբայական ձեւի աղաւաղումն է
Էջ 260, սյունակ 1 Էջ 260
ԹԱՐՄՆԱՅ (թերամնայ) «ԲՀ-ում բացատրված է «նուազումն շարժելեայ կամ որ փրկէ», մի այլ ձեռագրում՝ «նուազումն կամ փոքր»»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ակնհայտորեն բաղադրյալ բառ է՝ թեր(ա)-մնայ. թարմնայ ձեւը թերեւս աղավաղում է:
Էջ 264, սյունակ 1 Էջ 264
ԹԵՐԱՄ (թերամս) ««գթություն» (ԲՀ)»
Ստուգաբանություն ()
Թերաս բառի աղավաղված գրությունն է:
Էջ 348, սյունակ 1 Էջ 348
ԽՈՒՄԲ -ի, -ից «հավաք, բազմություն, խումբ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *keu-p- «կոյտ» (անմիջական նախաձեւ՝ *khu-m-p-) *keu- «ծռել, թեքել» հիմքից
Ձեւով աւելի մօտ են նոյն արմատից կազմուած *kumb(h)-ից ծագող ձեւերը, բայց դրանք ունեն «աման» իմաստը: Կասկածելի է նաեւ *kem- «սեղմել» արմատից ծագելու վարկածը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խմբել, աշխարհախումբ, համախումբ, միախումբ, ամենախումբ, աղբախումբ, տանախումբ, մեծախումբ, բազմախումբ, երամախմբել, խմբանկար, խմբապետ, խմբագրութիւն, խմբագրական, խմբագրատուն, խմբագրապետ, խմբագրել, խմբերգ, արձանախումբ, զօրախումբ, նաւախումբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ.
cuan
«բազմութիւն, կոյտ» <*koup-nā-
լիտվ.
kaũras
«կոյտ»
հուն.
κωμος
«բազմութիւն»
Էջ 410, սյունակ 1 Էջ 410
ԿՂԵՐ (-ց, -ի, -ից) (կլեր, գղեր, կղերիկոս) «կղերական, հոգեւորական, կրոնավոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κλήρος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կղերական, կղերիկոսութիւն, կղերամիտ, կղերականութիւն, հակակղերական
Մատենագիտություն
H. AG 358; Աճ. ՀԱԲ 603
Էջ 418, սյունակ 1 Էջ 418
ԿՈՅՏ -ի, -ից «կույտ, բազմություն, երամակ, ջոկ, խումբ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *kōt
փոխատու լեզու՝ պ. kōd
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կուտել, լեռնակոյտ, կուտոց, խեցակոյտ, կուտակ, ծերակոյտ, կուտակել, նախարարակոյտ, կուտակութիւն, կարկառակոյտ, կուտապան, կոյտապան, կուտկէն, բազմակոյտ, գաւառակոյտ, դիակոյտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
kōd
Մատենագիտություն
H. AG 173; Աճ. ՀԱԲ 631
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐԿՈՒՏ «խսիվ, փայտի կտորտանք»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *ger- «հավաքել» (անմիջական նախաձեւ՝ *gēr-g-, *grē-g-) կրկնավոր ձեւ
Թերեւս կազմված է -ուտ վերջածանցով՝ կրկ- արմատից, որ կարող է գալ հնդեւրոպական *ger- «հավաքել» արմատի կրկնավոր ձեւից (*gēr-g-, *grē-g-)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրկտակերտ, կրկտաքաղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
grex, -gis
«խումբ, կույտ»
մ. իռլ.
graig
«երամակ»
լիտվ.
gùrguol
«բազմություն, ամբոխ»
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՄ- (հան-, հոմ-, հունաբան ձեւերում՝ ան-, ամ-) «միեւնոյն, համայն, ամբողջովին, շատ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական ham-
փոխատու լեզու՝ իրանական han-
թերեւս մասամբ խառնված բնիկ ձեւերի հետ, մասամբ՝ ձեւափոխված հուն. άμός-ի ազդեցությամբ: Իրան. եւ հուն. ձեւերը գալիս են հնդեւրոպ...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համալսել, համաչափ, համապայծառ, համարձակ, համբարձումն, համբերել, համբերութիւն, համայն, հանդէպ, հանդիպիլ, հանդիսակ, հանուր, հանրական, ընդհանուր, հոմերամ, հոմազգի, հոմասեռ, հոմատոհմ, հոմատեսակ, հոմացել, հոմահայր, հոմիլ, ամփոփ, համազգեստ, համակարծիք, համակիր, համապատասխան
Էջ 452, սյունակ 1 Էջ 452
ՀԱՐԱՒՐ (ուշ` արօր) «երամ, խումբ»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարօրանալ
Էջ 520, սյունակ 1 Էջ 520
ՄԱՔՈՒՐ (-ի, -ից, ուշ՝ նաեւ -աց, -ոյ) «մաքուր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաքրել, մաքրութիւն, մաքրապէս, մաքրափայլ, մաքրիչ, մաքրելի, կիսամաքուր, գերամաքուր, դժուարամաքուր, կայծակնամաքուր, հրամաքուր, անմաքուր