Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՆԵԹՈՒՄ
(գրված անեթութ)
«սամիթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. anethum
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 192
ԱՆԹԵՂ
«անթեղ, կրակախառն մոխիր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *anth-
«տաք»
(անմիջական նախաձեւ՝ *anth-°)
Եթե բաղկացած չէ ան- ոչ ժխտական նախածանցից (հմմտ. անձեռոցիկ, անբանի) եւ թեղ «դեզ, շեղջ, կույտ» բառից, ապա կամ համեմատելի է կամ հայ. բրբ. անթայր «կայծ», հուն. άνθραξ «ածուխ», խեթ. ant «տաք» բառերի (< հ.- ե. *anth-°), կամ վրաց. anteba «կրակ վառել, հրահրել, բորբոքել» բառի հետ: Հ. Աճառյանը (ՀԱԲ 1, 194) վերջինիս հիման վրա համարում է փոխառություն կովկասյան աղբյուրից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άνθραξ
«ածուխ»
խեթ.
ant
«տաք»
վրաց.
anteba
«կրակ վառել, հրահրել, բորբոքել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 194
ԱՆՍԱԼ
«խոսքը լսել, խոսքին հնազանդվել, համբերել, սպասել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *enk'-
«հասնել»
(անմիջական նախաձեւ՝ *onk'- կամ *nk'-)
հ.-ե. արմատ՝ *nek'-
«հասնել»
Որեւէ կապ կա՞ հնդեւրոպական *enk'-, *nek'- «հասնել» արմատի հետ (*onk'- կամ *nk'-> անս), որին սովորաբար հանգեցնում են հասանել բայը։ Բնականաբար, հանդես են գալիս երկու ձեւերը իրար հետ կապելու հնչյունական ու իմաստային դժվարություններ։ Սակայն նշենք, որ նախ՝ հասանել բայի բխումն այս արմատից ինքնին հնչյունապես հեշտ չէ, երկրորդ՝ հնդեւրոպական արմատին հանգեցվող ձեւերի իմաստները առանձին դեպքերում զգալիորեն հեռու են վերականգնվող հիմնական իմաստից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չանսական,
չանսացութիւն,
չանսատրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
(ge)nægum
«մոտենալ, դիմել, ձեռնարկել»
խեթ.
henk, hink
«հանձնել, հանձնարարել, սահմանել, նշանակել, բաշխել»
Տե՛ս նաեւ
ԱՆՏԱՌ
(-ի, -աց, -ովք, ուշ՝ նաեւ -ից)
«անտառ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *deru-
«ծառ»
(անմիջական նախաձեւ՝ *sm-doru-)
բաղադրիչներից
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *sm-doru-՝ *sm- «համա» եւ *doru- (*deru) «ծառ» բաղադրիչներից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անտառախիտ,
անտառակ,
անտառանալ,
անտառատուն,
տատասկանտառ,
անտառաբնակ,
անտառագեղ,
անտառազարդ,
անտառազուրկ,
անտառապահ,
անտառապան,
անտառապետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dāru
«փայտ»
հուն.
δόρυ
«ծառ»
խեթ.
taru
«ծառ, փայտ»
ԱՆՔՈՅԹ
«հանգիստ, խաղաղ, հանդարտ, ապահով, թաքուն, ծածուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kēe-
«շարժ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *kōi-)
եզակի է *kōi- > *քոյ անցումը
հ.-ե. արմատ՝ *han+*kōi-
«հաճելիորեն հանգստանալ»
(անմիջական նախաձեւ՝ *kōeio-)
հնչյունական անցումը պարզ չէ
կան վերականգնման դժվարություններ։ Եթե ան-ը ժխտական է, ապա քոյթ-ը թերեւս կարելի է կապել *kēe- «շարժ(վ)ել» արմատի հետ (այս դեպքում էլ եզակի է *kōi- > *քոյ անցումը)։ Եթե ան-ը ժխտական չէ, ապա անքոյթ-ը ծագմամբ կարող է համապատասխանել հանգիստ-ին, որ գալիս է *han+*kōi- (*kōeio-) «հաճելիորեն հանգստանալ» արմատից. այս դեպքում էլ հնչյունական անցումը պարզ չէ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անքութանալ,
անքոյթութիւն
Տե՛ս նաեւ
ԱՊԱ
«հետո, վերջում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. apa
«հեռու, զատ»
փոխատու լեզու՝ հ. պ. apa
«հեռու, զատ»
Քիչ հավանական է ենթադրել փոխառություն խեթերենից, որտեղ՝ appa «հետո, հետ, նորից»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապագայ,
ապաժաման,
ապաժամանութիւն,
ապառնի,
յապաղել,
յապաղութիւն,
անյապաղ,
ապաթարգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խեթերեն
appa
«հետո, հետ, նորից»
ԱՊԻՄԱԿ
(ապիմկամ)
«անսանձ, ինքնագլուխ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. իրան. apē-kām
«ան-կամ»
Եթե ճիշտ է ապիմակ-ի ուղղումը ապիկամ-ի, ապա ծագում է մ. իրան. apē-kām «ան-կամ» ձեւից (՞)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 235
ԱՊՈՒՆԻ
«ի ծածուկ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե հայկական ապ-ունի կազմություն չէ, ապա, թերեւս, կապ ունի ԲՀ-ի ապփուտովք «ի ծածուկ» կամ առփովենաց «ի ծածուկ» բառահոդվածների հետ:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։