Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 192 բառահոդված (էջ 2/20)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 48, սյունակ 1 Էջ 48
ԱՅԻԶՈՆ (այեզոմն, այգոյն, սխալմամբ` այեզտոն) «լվադեղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀείζωον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 168
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԵՂԻԿ(Ն) «մի դեղաբույս» (բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
-ոն-ը ցույց է տալիս հուն. վերջավորություն, բայց հունարենում նման բառ չի վկայված
Էջ 60, սյունակ 1 Էջ 60
ԱՆՃՈՒՊԱՐ «մի դեղաբույս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. inǰbār
փոխատու լեզու՝ արաբ. anjubār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 206
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱԿԱՆ (արեկան, իրական) «դեղնացավ, դալուկ» (բժշկ.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. (y)arqān
փոխատու լեզու՝ արաբ. araqān
փոխատու լեզու՝ արաբ. irqān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 294
Էջ 95, սյունակ 1 Էջ 95
ԱՐՋԱՍՊ(Ն) (առջասպ) «քիմիական մի նիւթ, ծծմբատ» (քիմիական)
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *ergu-/*orgu- «մութ»
հ.-ե. արմատ՝ *reduos- «մթություն»
փոխատու լեզու՝ իրան.
Այստեղից փոխառուած են նաեւ կովկասեան բառերը՝ վրաց. arjakela, arjioka «արջնդեղ», չեչ., ինգ. arzi «սեւ», որոնք Աճառեանը (ՀԱԲ 1, 336) համարում է հայերեն արջ, արջն ձեւերի աղբիւրը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արջասպաներկ, արջասպնագոյն, արջասպախառն, արջասպային, արջասպուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
arjakela, arjioka
«արջնդեղ»
չեչ.
arzi
«սեւ»
ինգ.
arzi
«սեւ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 336; Ջահ. ՀԼՊ 609
Էջ 95, սյունակ 1 Էջ 95
ԱՐՋՆ «սեւ. մութ, մթին»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *arj «մութ, մթին»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արջնագոյն, արջնաբոլոր, արջնագուս, արջնազգեստ, արջնաթոյր, արջնայեցող, արջնատես, արջնատեսակ, արջնազգեցեալ, արջնդեղ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 609
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՓ (-ի, -ից, արփի, -ւոյ, -եաւ) «եթեր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *ser- «կարմիր, կարմրավուն» արմատից ծագող լիտվ. sirpti «հասունանալ» (*«կարմրել» կամ «դեղնել») բայի հետ՝ *srph>արփ (ըստ Պետերսոնի՝ Walde- Pokorny 2, 499)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արփագեղ, արփամերձ, արփային, արփաճաճանչ, արփայագնաց, արփեգնաց, արփենի, արփիզարդ, արփիակեզ, արփիադեմ, գերարփի, լուսարփի, հրաշարփի, արփնաթել, երեքարփին, եաթնարփին, արփող
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
sirpti
«հասունանալ»
Մատենագիտություն
Walde- Pokorny 499
Էջ 110, սյունակ 1 Էջ 110
ԲԱԶՈՒԿ I «ճակնդեղ»
Ստուգաբանություն ()
Բազուկ «թեւ» բառի իմաստափոխուած ձեւը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 377
Տե՛ս նաեւ
Էջ 114, սյունակ 1 Էջ 114
ԲԱՀՐԱԿ II «մի ընդեղեն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 117, սյունակ 1 Էջ 117
ԲԱՆՋԱՐ (-ոյ, ուլ՝ -ի, -ից, -աց) «կանաչեղէն, ուտելի խոտաբոյս (ուլ՝ ձկնդեղ, բազուկ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *bhendh- «կապել» արմատի հետ: Թրք. panjar, վրաց. banjar եւ այլ նման բառերը Աճառյանը (ՀԱԲ 1, 409) համարում է հայերենից փոխառյալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանջարիկ, բանջարեղեն, բանջարաճաշակ, բանջարակեր, բանջարաճաշակութիւն, բանջարանոց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 409