Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԴԱԼ
II
«դեղնականաչ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhel-
«ծաղկել, կանաչել»
(անմիջական նախաձեւ՝ *dhal- (*dhl-))
ոչ «մի տեսակ ձուկ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
դալար
հայ.
դալուկ
հուն.
θαλλω
«աճել, ծաղկել, կանաչել»
ալբ.
dal
«բողբոջել»
հայ.
դեղին
(*dhel>)
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 46;
Աճ. ՀԱԲ 612
ԴԱԼԱԿԵԼ
(դարլակել)
«ջանքով ձեռք բերել, հայթայթել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԲՀ՝ «կատարել» կամ «ջանալ». -իլ «աշխատել, ջանք թափել»։ Հավանական չէ բխեցնել հնդեւրոպական *dhy-lo-ից, որ ծագում է *dhē- «դնել» արմատից (հմմտ. ռուս. дело «գործ», делать «գործ անել», հ. իռլ. dalidum «նրանք արեցին, կատարեցին»)
ԴԱԼԱՊՐ
(ԲՀ՝ դաղապուր, դեղատր)
«սուր գործիք՝ թուր կամ կացին, տապար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն.
փոխատու լեզու՝ լատ. dolābra
Բաղադրություն՝ դալապրել։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դալապրել
Մատենագիտություն
H. AG 345;
Աճ. ՀԱԲ 612
ԴԱԼԱՐ
-ոյ
«խոտ, կանաչ, բանջար, դալար, կանաչ, թարմ, մատղաշ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhel-
(անմիջական նախաձեւ՝ *dhāl- կամ *dhl-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դալարի,
դալարանալ,
դալարաբար,
դալարութիւն,
դալարուտ,
դալուկ,
մշտադալար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
θαλλω
«կանաչել, փթթել»
հուն.
θαλερος
«մատղաշ, ծաղկուն»
ալբ.
dal
«բողբոջել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 612
Տե՛ս նաեւ
ԴԱԼԱՓԻԼ
«ահեղ, ահռելի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԴԱԼՈՒԿՆ
-ան
(դալունկն, նոր՝ դալուկ)
«դեղնացավ, դեղնախտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhel-
«ծաղկել, կանաչել»
(անմիջական նախաձեւ՝ *dhal- կամ *dhl-)
-ուկն ածանցով
Բաղադրություններ՝ դալնկոտ, դալնկագոյն, դալկատոր, նոր՝ դալկոտ, դալկութիւն, դալկահար, դալկանալ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դալնկոտ,
դալնկագոյն,
դալկատոր,
դալկոտ,
դալկութիւն,
դալկահար,
դալկանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
դալ
«դեղնականաչ»
հայ.
դեղին
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 613
ԴԱԼՊՈՒՃԱԿ
«դեղձանիկ»
Ստուգաբանություն (անստույգ)
դալ «դեղնականաչ, դեղին» + -պուճակ (ասպուճակ-ից առնվա՞ծ), եթե ամբողջական իրանական փոխառություն չէ
ԴԱՂԱՊԱՐ
«մագը»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Դալապար բառի աղավաղված ձեւը կամ լ/ղ լծորդությամբ տարբերակը:
Տե՛ս նաեւ
ԴԱՅԵԱԿ
(-ի, -աց)
(դահեակ)
«դայակ, ստնտու, դաստիարակ, խնամակալ, սնուցող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. dāyak
փոխատու լեզու՝ պ. dāya
Հյուբշմանը (AG, 437) համարում է բնիկ հայերեն՝ դիել, դալ (< դայյ) ձեւերի հետ միասին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դայեկորդի,
դայեկութիւն,
դայեկատոհմ,
դայեկարար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 619;
AG 437
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։