Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽԱԼ
«մարմնի բիծ, պուտ, խալ (բրբ. «նշան»)»
(բրբ.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. xāl
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խալատոր,
խազխալ,
խալխալուր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 313
ԽԱՂ
II
(-ի, -ից)
«ճահիճ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel-
«գորշ եւ սեւ գոյների նշանակման համար»
(անմիջական նախաձեւ՝ *khāl- կամ *khl-` *kāl-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kalana
«բիծ, կեղտ»
հ. հնդկ.
kálusa
«կեղտոտ, սեւ»
հ. հնդկ.
kalka
«կեղտ»
հուն.
κελαινος
«սեւ»
հուն.
κιλλος
«գորշ»
հ. վ. գ.
huliwa
«կեղտոտ ջրեր, տիղմ»
սլովեն.
kalina
ռուս.
калуга
«ճահիճ»
ԽԱՅԾ
«բիծ, բծավոր, փոքր տեղ, մի փոքր, պատառ, կտոր, խայծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *khaidio-
«լուսավոր, պայծառ»
(անմիջական նախաձեւ՝ *(s)kāi-d/t-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խայծոտ,
խայծութիւն,
խայծիլ,
խայծուած,
խայծող,
խայծողիկ,
խայծկեր,
խայծաղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kētá-
«նշան»
հ. իսլ.
heið
«պայծառ երկինք»
հ. վ. գ.
heitar
«պայծառ, պարզ. զվարթ»
լիտվ.
skaidrùs
«լուսավոր. պարզ»
հայ.
խայտ
«խատուտիկ, պիսակավոր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 325
ԽԱՐԻ(Ւ)
(-խայբի, -խարոյ, -խարու)
«պիտակ, պուտ, սպիտակ բիծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ker-
«գունանիշ արմատից»
(անմիջական նախաձեւ՝ *khr- (կամ *khor-, *khər-))
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *khr- (կամ *khor-, *khər-) `*ker-, *k'er-` գույնանիշ արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խայտախարի(ւ),
գորշախարի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
karata
««մուգ կարմիր (°)»»
հ. հնդկ.
kirmira
««գոյնզգոյն, խայտաբղետ»»
հ. հնդկ.
karka
««սպիտակ»»
ԽԻԾ
«մեղադրանք, ստգտանք»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *(s)kei-d-
«կտրել, անջատել»
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)ed-
«ճեղքել, պատռել»
փոխաբերութեամբ եւ *k>*kh անցմամբ
Քիչ հաւանական է նաեւ կապը խիղձ կամ խեղճ արմատների հետ (Ջհաւկեան, ՕԻԱՊԱՅ 114)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խծբիծ,
խծբծել
Մատենագիտություն
Ջհաւկեան, ՕԻԱՊԱՅ 114
ԽԼԻԿ-Ք
(խլին-ք, -ամբք, խլնիք)
«խլինք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel-
«բծերի, գորշ եւ սեւ գոյների նշանակման համար»
(անմիջական նախաձեւ՝ *khēl- (+ -իկ), *khēl-no-, *khēlniio-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kalana
«բիծ, կեղտ»
հուն.
κελαίνος
«սեւ»
հ. վ. գ.
huiwa
«խոնաւութիւն, տիղմ, ջրի կեղտ, ցեխ»
Մատենագիտություն
Ջհաւկեան, ՕԻՄՊԱՅ 119
ԽՈՒՂԲ
(խաղբ)
«աղբ, աղտեղություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel- (*kāl-)
«բիծ, սեւ, գորշ»
(անմիջական նախաձեւ՝ *khōl-)
«բիծ, սեւ, գորշ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղբախուղբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kalana
«բիծ, կեղտ»
հ. հնդկ.
kalusa
«կեղտ, աղբ»
հ. վ. գ.
huliwa
«խոնավություն, ճահիճ, կեղտ, տիղմ, ցեխ»
Մատենագիտություն
Джаукян, ОИДПАЯ 119
ԿԱՅՏ
I
հգն. -եր
«բիծ, պուտ, երակ, շերտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Թերեւս կ/խ հերթագայությամբ խայտ-ի տարբերակն է
Տե՛ս նաեւ
ԿՄԱՅԵԱԿ
««արատ, բիծ» (թե՞ «պաճուճանք» կամ «խստրանք»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։