Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲԱՀՐԱԿ
II
«մի ընդեղեն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԲԱՀՐԱՅ
«բահրա, տասանորդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. bahra
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 395
ԲԻՐ
(-ի, -աց, ուշ` -ոյ)
«փորիչ, հաստ գաւազան, մահակ, կռանի կոթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bher-
«խփել»
(անմիջական նախաձեւ՝ *bher)
Բնիկ հնդեւրոպական` *bher «խփել» արմատից, ըստ ոմանց` *bhi-ro-` ըստ այլոց` *bhi-tro, իբր *tr> հր> հ անցմամբ, ինչպէս բահ-ի ժամանակ (տե՛ս), մանաւանդ որ կայ բարբառային բիրդ ձեւը` միջին օղակի հ-ի պահպանմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրել,
բրածեծ,
բրատուր,
բրածոյ,
բրիչ,
բրագոռ,
բրաքարի,
գետնաբիր,
երկրաբիր,
հողաբիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φιτρός
«գերան»
հ. հոլ.
bїail
հ. վ. գ.
bi(h)al
«տապար, կացին»
գ.
Bille
«բրիչ. տապար, կացին»
ռուս.
бич
«մտրակ»
Մատենագիտություն
Pok. IEW 117;
Աճառյան 392, 452
Տե՛ս նաեւ
ԲՈՀ
II
(բոհ-)
«սպառնալիք. վախ, երկիւղ սոսկում»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս բոհ եւ բոհ ձեւի բոհ-ից՝ իմաստի սխալ մեկնութեամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոհմունք,
բահմունք
ԹԱՄԲ
(-ի, -աց)
(թամպ)
«թամբ, համետ, կենդանու ազդր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *temp-
«ձգել»
(անմիջական նախաձեւ՝ *tmp-)
հայ-գերմանական զուգաբանություն: Աճառյանը (ՀԱԲ 2, 148) այս ստուգաբանությունը դնում է կասկածելիների մեջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թամբել,
թամբահարել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
pamb
«ուռած, հաստ»
Մատենագիտություն
Pok. IEW 1064-1065;
Աճ. ՀԱԲ 148
ԼՈԲԱՀ
«խաղողանման մի պտուղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
ԽՈՓ
-ոյ
(խոբ)
«խոփ, գութանի կամ արորի երկաթյա մաս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ (s)kep-, *(s)kap-
«սուր գործիքով կտրել, ճեղքել»
(անմիջական նախաձեւ՝ *khopho-)
խ/կ հերթագայությունը թերեւս առկա է խոփ/կոփել ձեւերի մեջ: Աճառյանը (ՀԱԲ 2, 423-424) հնարավոր է համարում բխեցնել կովկասյան աղբյուրից՝ նշելով վրաց. xopi, xophi, մեգր. xopi, xobi, xophi «թի», կուր. hob «բահ» զուգահեռները:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոփակալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
kāf
«ճեղք»
ալբ.
kep
«տաշել, փորել»
հուն.
κοπτω
«խփել, կոփել, կտրել, փշրել»
հուն.
κοπευς
«հատիչ, դուր»
ռուս.
копать
«փորել»
ռուս.
копье
«նիզակ»
Մատենագիտություն
ՀԱԲ 423-424
ԾԾՈՒՄԲ
-ոյ
(ծծում, ծրծում)
«ծծումբ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է կրկնությամբ՝ այլուստ անծանոթ *ծում արմատից՝ -բ- հավելմամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծծմ(բ)աբեր,
ծծմ(բ)ախառն,
ծծմբահամ,
ծծմբաքար,
ծծմբեայ,
ծծմբաթթու,
ծծմբական,
ծծմբային,
ծծմբափոշի
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
—
«փոխառ.»
ԿԱՄԱՀԵԼ
(կամահարել)
««քամահել, քամահրել» (ԲՀ` նաեւ «արտահարել», «կա(բ)բահարել», «հարբահարել»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
բուն աղբյուրը չի հավաստված
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։