Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽԱՒԹ
(խօթ, հաւդ, հօդ)
«հիվանդ. ծույլ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)khai-t-
«խփել, հրել»
(անմիջական նախաձեւ՝ *khait-)
որից՝ խայթ, խէթ, խեթ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաւթանալ,
խաւթամիտ,
խաւթութիւն,
խաւթասիրտ,
խաւթապատճառ,
խաւթակից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 432
Տե՛ս նաեւ
ԾՆԱՆԻՄ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'en-
«ծնել»
Բնիկ հնդեւրոպական՝ *g'en- «ծնել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծնանիլ,
ծնանելի,
ծնութիւն,
ծնելի,
ծնուցիչ,
ծնաղ-ք,
ծնաւդանարգու,
ծնունդ,
ծննդական,
ծննդաբախտ,
բազմածին,
միածին,
անծին,
ընդածին,
բնածին,
դժուարածին,
եաւթնածին,
երկրածին,
ինքնածին,
բազմածնունդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
h. հնդկ.
jana
«ցեղ»
h. հնդկ.
janati
«ծնում է»
հուն.
genos
«ցեղ»
գոթ.
kuni
«ցեղ»
Մատենագիտություն
H. AG 456;
Աճ. ՀԱԲ 457
ՀԱՎԹԱԴՐԱՄ
(հաւդադրամ)
«յոթ դրամանոց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. haft diram
Մատենագիտություն
H. AG 264;
Աճ. ՀԱԲ 72
ՅԱՒԴ
(-ի, -ից)
(յօդ, օդ)
«հոդ, կապ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *au-
«հիւսել»
(անմիջական նախաձեւ՝ *audh-)
Կազմուած է յ- նախածանցով՝ հնդեւրոպական *audh- նախաձեւից՝ *au- «հիւսել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաւդել,
յաւդուած,
յաւդակապ,
յաւդապատ,
բարեյաւդ,
գեղեցկայաւդութիւն,
կապարայաւդ,
բազմայաւդ,
զաւդել,
զաւդուած,
զաւդած,
զաւդամանել,
յօդացաւ,
յօդուածագիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
aũtas
«ոտքի փաթաթան»
Մատենագիտություն
Pok. IEW 75;
Աճ. ՀԱԲ 412
ՊԱՒԴՐԻԼ
«ձգվել, համեստանալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ
ՔԱՒԴԵԱՅ
(-ի)
(քօղեայ)
«աստղագետ, գուշակ, հմայող»
Ստուգաբանություն ()
Նույնն է քաղդեայ բառի հետ, բայց ղ > ւ հնչյունափոխությունը այլ զուգահեռներ չունի։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 566
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։