Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳՈՒԹ
(-ոյ)
«գութ, գթություն, սեր, փափագ, աղաչանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghedh-
«միավորվել, սերտ կապված լինել, իրար հարմարվել»
(անմիջական նախաձեւ՝ *ghōdh-to-)
Ավելի քիչ հավանական է բխեցնել հնդեւրոպական *ghou- «ընկալել, ուշադրություն դարձնել» արմատից՝ *ghou-to- > գութ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գթալ,
գթութիւն,
գթալի,
գթած,
գթածագոյն,
գթածագործ,
բազմագութ,
գորովագութ,
բարեգութ,
մեծագութ,
յաճախագութ,
անգութ,
գթաշարժ,
գթաշարժութիւն,
գթատատ,
գթասիրտ,
գթասրտութիւն,
գթոտ,
անգթօրէն
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
gōrs
հ. անգլ.
gōd
հ. վ. գ.
guot
գ.
gut
«հարմար, լավ»
հ. սլ.
ugožditi
«սիրաշահել, դուր գալ»
ռուս.
выгода
«օգուտ»
լատ.
faveō
«լավ վերաբերվել, գթասիրտ լինել, նպաստել»
հ. իսլ.
gā
«ուշադրություն դարձնել, հոգալ, հոգ տանել»
*gāwon
Մատենագիտություն
Ջահ. None
ԵՂԱՄ
(եղամ)
«տաճարի նախասրահ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αιλαμ
փոխատու լեզու՝ եբր. ailam
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 14
ԸՍՏԲԱՐ
«՞»
Ստուգաբանություն ()
կազմված է ըստ եւ բար բաղադրիչներից. ԲՀ-ի բացատրությունները աղավաղված են՝ «քեշեղք նասր կամ ընթերք մարմնոյն կամ խստոց (խտրոց)»
ԽԱՂ
I
(-ոյ, ուշ՝ նաեւ -ու, -ի, -ից)
«խաղ, ծաղր, կատակ, թատրոն, երաժշտական մի ձայնանիշ, հող, շարժում, ընթացք, վազք, արշաւ, խայտալը»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel-
«քշել, արագ շարժել»
(անմիջական նախաձեւ՝ *khl- (կամ *khəl-))
Կապ ունի՞ արդյոք խեթ. kalai «շարժել» բայի հետ։ Խաղալիք-ի խաղ-ը թերեւս կապուած է *(s)k(h)el- «ծռել, հենել, ծուռ» արմատի հետ, որտեղից կան մարմնի մասերի զանազան անուանումներ, որտեղից ծագում է խեղ արմատը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղալ,
խաղալիկ,
խաղալիք,
խաղարար,
խաղազուրկ,
խաղատակ,
խաղաց,
արագախաղաց,
ծանրախաղաց,
բազմախաղաց,
թատերախաղք,
լարախաղացութիւն,
խաղագնդակ,
խաղաթուղթ,
խաղամոլ,
խաղասրահ,
խաղատոմս,
խաղարկութիւն,
թղթախաղ,
նարդախաղ,
խաղտուտ,
խաղտուտիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kaladati
«ստիպում է, քշում է, տանում է, համարում է»
ալբ.
gil
«բերել, տանել»
հուն.
κελλω
«ափ քշել (նաւը)»
հուն.
κολεα, κολια
«մի պար»
հուն.
κλονος
«իրարանցում, արագ շարժում»
հուն.
κλονεω
«քշել, արագ հալածել»
լատ.
celer
«արագ»
Տե՛ս նաեւ
ԽԱՍՐՏԻ
(բբ)
«հժարությամբ, դիտմամբ, մտադրությամբ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qasdi
«դիտմամբ»
ժողովրդական ստուգաբանությամբ կապված հայ. սրտի ձեւի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 338
ՀԵՍԿ
(-ոյ)
«հիւսուած բան, ոտքի փաթաթան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pek-
«բուրդ գզել, պոկել»
հմմտ. հայ. ասր «բուրդ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հետկի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ասր
«բուրդ»
Տե՛ս նաեւ
ՀԻՒՐ
(-ոյ)
(հին՝ հետր)
«այցելու, հրավիրված անձ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *seue-
(անմիջական նախաձեւ՝ *seuero-, *setro-)
անդրադարձ դերանունից
անդրադարձ դերանունից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հյուրացյալ,
հյուրամեծար,
հյուրասեր,
հյուրասիրություն,
հյուրություն,
հյուրընկալ,
հյուրանոց,
հյուրասենյակ,
հյուրասրահ,
անհյուրընկալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
յուր
«իր, յուր»
ՃԱՇ
-ո
«ճաշ, կերակուր, խնջույք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *čāš
«նախաճաշ»
փոխատու լեզու՝ պ. čāšt
«ճաշ, ճաշաժամ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճաշագործ,
ճաշաժամ,
ճաշակից,
ճաշել,
ճաշարան,
ճաշասեղան,
ճաշասրահ,
ճաշացուցակ
Մատենագիտություն
H. AG 187;
Աճ. ՀԱԲ 185
Տե՛ս նաեւ
ՄԱՆԱՍՐՈՒԱՆՔ
(հոգն.)
««կայաններ» (°), «օթեւաններ» (°)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՄԱՍՐՊԱՅ
«(ան)ապականություն»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ է, կա նաեւ մարարպայ ձեւը։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։