Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԼԼԻԼՈՒՔԻԱՅ
«փոխհարաբերություն, կապակցություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀλληλουχία
«փոխհարաբերություն, կապակցություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 94
ԱԽՈՌ
«ախոռ, մսուր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. āxvar
փոխատու լեզու՝ պ. āxūr
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախոռապետ,
ախոռապան
Մատենագիտություն
H. AG 93;
Աճ. ՀԱԲ 99
ԱԽՏ
(-ի, -ից)
«հիվանդություն», հունաբան պատճենմամբ` «մոլություն, կիրք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. axti
փոխատու լեզու՝ մ. պ. axt
Փոխառություն իրանական աղբյուրից: Հունաբան պատճենմամբ` «մոլություն, կիրք»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախտաբեկ,
ախտաբեր,
ախտահալած,
ախտաժետ,
ախտանալ,
ախտացոյց,
ախտաքաղ,
ախտակիր,
ախտակրիլ,
ախտակցիլ,
ախտակցութիւն,
ժանտախտ,
չարախտատոր,
ապախտ,
դեղնախտ,
թոքախտ,
ախտաբանական,
ախտաբանութիւն,
ախտահանել
Մատենագիտություն
H. AG 91;
Աճ. ՀԱԲ 100
ԱԽՏԱՐ
(-աց)
(աղթար)
«աստղ, բախտ, աստղագուշակ, աստղահմա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պրսկ. axtar
«համաստեղություն»
փոխատու լեզու՝ մնք. 'xtr (axtar)
«աստղ»
փոխատու լեզու՝ պ. axtar
«աստղ, բախտ»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախտարակ,
վատախտարակ
Մատենագիտություն
H. AG 94;
Աճ. ՀԱԲ 100;
Ջահ. ՀԼՊ 513
Տե՛ս նաեւ
ԱԿԱՍՏԱՆ
«ապաստան. ապահովություն»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *pǝg-
«մարմնամասի անվանում»
(անմիջական նախաձեւ՝ *pōg-)
հետագա վերաիմաստավորմամբ
Կազմված է այլուստ անծանոթ *ակ արմատից՝ իրանական ծագման -ստան ածանցով։ Եթե հայկական կազմություն է, ապա հնարավոր է ծագումը հնդեւրոպական *pǝg- (*pōg-) մարմնամասի անվանումից՝ հետագա վերաիմաստավորմամբ։
ԱԿՆՃԻՌ
(աճիտ, ակճիտ), (յակճիռս կալ «ոտքի մատներին կանգնելով ուշադիր լսել» կապակցության մեջ)
«ոտքի մատներին կանգնելով ուշադիր լսել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱԿՈՂՈԹ
(ակալութ)
«թիկնապահ, պահապան, ուղեցույց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ բյուզ. հուն. άκόλουθος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 109
ԱԿՐԱ(Յ)ԲԱԴԻՆ
(ավելի ուշ՝ ախրապատին)
«դեղագիրք»
(բժշկ.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. aqrābādīn
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 111
ԱՂԱԳ
(-ի, -աց)
(եղագ, եղանգ)
«ճանապարհ, ուղի, պատճառ, միջոց, հնար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա ակկադ. alāku(m), alaktu «ընթացք, ճանապարհ, ուղի» բառերի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
ակկադ.
alāku(m)
«ընթացք, ճանապարհ, ուղի»
ակկադ.
alaktu
«ընթացք, ճանապարհ, ուղի»
ԱՂԱՄԱՍՈՒԿ
«խառնակություն»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *alhə-mo-
Հավանաբար կազմված է աղամ- եւ աս-ուկ բաղադրիչներից, որոնցից առաջինը թերեւս կապված է աղաւաղ բառի հետ (< *alhə-mo-(?) հնդեւրո...
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։