Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 103 բառահոդված (էջ 2/11)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 37, սյունակ 1 Էջ 37
ԱԹԱՆԴՈՒՄՆ «խելագարումն»
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ՝ աղանդումն բառի աղավաղումը:
Մատենագիտություն
Ամալյան 346
Էջ 42, սյունակ 1 Էջ 42
ԱՄԱԼ (ամանալ, ուշ՝ ամարել) «լցնել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sem- «ջուր քաշել, լցնել» (անմիջական նախաձեւ՝ *smā-)
Թերեւս նաեւ ամայի «անբնակ, դատարկ, լքված», այլեւ՝ ամայել «ծեփել կամ շպարել»։ ըստ Պետերսոնի։ Ավելի քիչ հավանական է համեմատությունը *am- «բռնել» (ըստ Աճառյանի՝ «լցնել») արմատից բխող բառերի հետ, թեեւ դրանց մեջ է դրվում հ. հնդկ. ámatram- «աման» բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աման, խնկաման, գինեման, ոտնաման, ամանեղեն, աղաման, կաթնաման, շաքարաման, թանաքաման, գրչաման, թքաման
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άμη
«դույլ»
հուն.
άμίς
«գիշերաման»
հ. իռլ.
sem
«բուրս թափել»
լիտվ.
sémti
«հեղուկ քաշել, լցնել» ըստ Պետերսոնի
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 146; Pok. IEW 35; H. AG 416; Աճ. ՀԱԲ 143
Էջ 42, սյունակ 1 Էջ 42
ԱՄԱՅԵԼ «ծեփել, շպարել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Տե՛ս նաեւ
Էջ 42, սյունակ 1 Էջ 42
ԱՄԱՅԻ «անշեն, անբնակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Տե՛ս նաեւ
Էջ 42, սյունակ 1 Էջ 42
ԱՄԱՍԵԼ (ԲՀ) «արկանել կամ քարշել» (լեզվաբանական (կեղծ բառ))
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է ամասցես «արկցես կամ ձգեսցես» (բուն՝ «կցես») ձեւից՝ ամալ բայից։
Տե՛ս նաեւ
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱՂԱՅՏ «գարշ կամ աղտեղի» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 1, 179) ուղղում է անաղարտ, բայց Ամալյանը (ԲՀ 347) ժխտում է՝ ենթադրելով անուղղայ բանի սխալագրություն՝ ըստ սրա որոշ բացատրությունների՝ («անզեղջ, կամ գարշ, կամ անհաւան կամ աղտեղի»)
Մատենագիտություն
ՀԱԲ 179; ԲՀ 347
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱՍՍՈՐԱԿԵԼ «խռովել կամ ընդդիմանալ» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
կեղծ բառ՝ ստացված անազդակել > անաստակել բայաձեւի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 347
Էջ 52, սյունակ 1 Էջ 52
ԱՆԱՐԿԳՈՍ (անարկոս, անարգոս, անարկոբ) «նենգավոր» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
սկզբնաձեւը անարգոք կապակցությունն է, բայց ինչպե՞ս է առաջացել. -ոս-ը ոք-ից։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 347
Էջ 52, սյունակ 1 Էջ 52
ԱՆԳԱԲ «կատարելություն» (ԲՀ)
Ստուգաբանություն ()
Աղավաղված վերջնամասով բառ՝ անգ «պատշաճ» արմատից. այդ ձեւով ԲՀ-ում գրված է անկ «պատշաճ» բառարմատը. այդ արմատից է նաեւ անգուրդ բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անգուրդ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 348; Աճ. ՀԱԲ 182
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԱՄ (-ոյ, -աւք) «մարմնի մաս, անդամ, սեռական անդամ, մարմին, մասնակից»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրթ. handām
փոխատու լեզու՝ մ. պ. andām
փոխատու լեզու՝ պ. andām
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդամաբիւ, անդամալոյծ, անդամայաղթ, յաղթանդամ, ծանրանդամ, ձիանդամ, խեղանդամ, հաշմանդամ, անդամագրել, անդամավճար, անդամատել, առնանդամ
Մատենագիտություն
H. AG 98; Աճ. ՀԱԲ 187; Ջահ. ՀԼՊ 514