Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԴԵՆ
«պարսկական կրոն, հավատ, աղանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. dēn
փոխատու լեզու՝ պ. dīn
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դենադարձ,
դենակորույս,
պարսկադեն
Մատենագիտություն
H. AG 139;
Աճ. ՀԱԲ 653
Տե՛ս նաեւ
ԹԱՂԱՆԴԱՍ
«լվածաղիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. tāγundast
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 145
ԹԱՂԱՆԹ
(-ոյ, -ի, -աց)
(թաղանդ)
«բարակ մաշկ, բաղիրթը պատող ճարպ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tel-
«հարթ, հարթ գետին, տախտակ»
Ավելի քիչ հավանական է *stel- «փռել» արմատից, որտեղից՝ հայ. առաստաղ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղանթադեղ,
թաղանթազարդ,
թաղանթապատել,
թաղանթիլ,
թաղանթեայ,
թանձրաթաղանթ,
լուսաթաղանթ,
ծովաթաղանթ,
հրաթաղանթ,
թաղանթածածկ,
թաղանթանյութ,
թաղանթաշերտ,
թաղանթավոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
tala
«հարթություն. ձեռքի ափ, ներբան»
հուն.
τηλία
«մաղի շրջանակ, տախտակամած»
հ. անգլ.
dille
«տախտակ, հատակ»
ռուս.
по-толок
«առաստաղ»
Տե՛ս նաեւ
ԿԱԼԱՆԴ
(կաղանդ)
«վիրակապ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրութիւն՝ կալանդել (կաղանդել, կաղըղդել):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կալանդել,
կաղանդել,
կաղըղդել
ԿԱՂԱՆԴ
-ի, -ից, -աց
«ամսամուտ, տարեմուտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. καλάνδαι
փոխատու լեզու՝ լատ. calendae
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղանդացույց
Մատենագիտություն
H. AG 354;
Աճ. ՀԱԲ 494
ԿԱՂԱՆԴԻԿՈՆ
«ամանոր, կաղանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. καλανδικόν
կազմված լատ. calendalis ածականի նմանությամբ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
ՀԵՐԵՍԻՈ(Վ)Տ
(-ք, -այք, -ա(յ)ց)
«աղանդաւոր, հերետիկոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αίρεσιώτης
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հերեսի(ոտ)ութիւն,
հերեսութիւն,
հերիութիւն
Մատենագիտություն
H. AG 361;
Աճ. ՀԱԲ 85
ՃՌԱԴԱՒԱՆ
«աղանդավոր, այլ հավատքի հետեւող»
Ստուգաբանություն (անստույգ)
ծոռադաւան-ի սխալագրութիւնը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 214
ՄԾՂՆԵԱՅ
-ի, -ից, (մծղնի)
«քրիստոնեական մի աղանդ»
(կրոն.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. məṣalləyāne
«մեսալլյան, աղոթական»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մծղնեացի,
մծղնեութիւն,
մծղնեագործութիւն
ՄՆԱԴ
«մի կշռաչափ՝ տաղանդ, մնաս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μονάς
Մատենագիտություն
H. AG 366;
Աճ. ՀԱԲ 345
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։