Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 234 բառահոդված (էջ 2/24)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 37, սյունակ 1 Էջ 37
ԱՂԻ (-ք, -եաց) «աղիք, լար, գութ, ինքը»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *el- «ծռել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *oliā)
հ.-ե. արմատ՝ *li-t
Այստեղ է նաեւ աղիճ «նրբաղիք» բառը: Կապ ունի՞ հնդեւրոպական *el- «ծռել, թեքել» արմատի հետ՝ *oliā>աղի, -եաց. հմմտ. լիտվ. laja «հովիտ, գոգավորություն», այլեւ՝ *li-t > գոթ. lious «մարմնի անդամ, ծնվածք, ծոց»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղեբախք, աղեկէզ, աղեխարշ, աղեկոտոր, աղեմատն, աղեյարմար, աղեպատ, աղախարշանք, աղապատանք, աղիբար, աղիկամի, տասնաղի, եաթնաղի, քաղցրաղի, նեղաղի, փքաղի-ք, աղեբախություն, աղեխորով, աղեկապ, աղեկիզիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
laja
«հովիտ, գոգավորություն»
գոթ.
lious
«մարմնի անդամ, ծնվածք, ծոց»
Էջ 37, սյունակ 1 Էջ 37
ԱՂԻԱՅ «աղյուս»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս աղիւս բառի սխալագրությունը:
Էջ 37, սյունակ 1 Էջ 37
ԱՂԻԲԱՐ «?»
Ստուգաբանություն (անստույգ)
Սխալ կազմություն աղիք բառից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 129
Էջ 37, սյունակ 1 Էջ 37
ԱՂԻՃ «նրբաղիք, բարակ աղիք»
Ստուգաբանություն (անստույգ)
Աղի բառի ածանցյալ:
Տե՛ս նաեւ
Էջ 37, սյունակ 1 Էջ 37
ԱՂԻՄԱՅ (եղամա) «թելուկազգի մի խոտաբույս՝ Atriplex haliman L.»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άλιμα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 130
Էջ 37, սյունակ 1 Էջ 37
ԱՂԻՁ ««աղջիկ» (աղիճ «պոռնիկ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pōu- «փոքր» (անմիջական նախաձեւ՝ *pəliīā (+ջ՞)) *-l- ածանցով
*-l- ածանցով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղջիկ, աղջկին, աղջկորդի, աղջկամարդ, աղջկական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πόλος
«մտրուկ, քուռակ. աղջիկ»
գոթ.
fula
հ. խլ.
foli
«մտրուկ, քուռակ»
հայ.
ուլ
Տե՛ս նաեւ
Էջ 37, սյունակ 1 Էջ 37
ԱՂԻՏԱՅ (-ի, -ից) «ղոշաբ, ռուպ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ‘aqīda
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 130
Էջ 37, սյունակ 1 Էջ 37
ԱՂԻՒՍ (-ոյ) «աղյուս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *lēu- «քար» (անմիջական նախաձեւ՝ *lēu-k-)
Անհավանական է Աճառյանի կարծիքը (ՀԱԲ 1, 130) բառի փոքրասիական ծագման մասին՝ ըստ Հեսիքիոսի ավանդած άλιφ «ժայռ» բառի, որի սկզբնաձեւն է αιγιลิφ (Chantraine DELG 1, 62): Քիչ հավանական է նաեւ ենթադրել բնիկ հնդեւրոպական ծագում՝ *lēu- «քար» արմատից (*lēu-k-՞):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղիւսագործ, աղիւսաթի, աղիւսեայ, աղիւսակ, աղիւսակերտ, աղիւսապատ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 130; Chantraine DELG 62
Էջ 37, սյունակ 1 Էջ 37
ԱՂԻՓ (աղի-) «թույլ, տկար, խախուտ, խարխուլ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *alp- «փոքր, թույլ (՞)» հետագա ձայնավորմամբ (-ի-ի վերականգնմամբ)
հետագա ձայնավորմամբ (-ի-ի վերականգնմամբ): Աճառյանը (ՀԱԲ 1, 131) նմանությունը համարում է պատահական՝ առանց նկատի առնելու ուշ ձայնավորման հնարավորությունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զաղիփաղիփ, աղիփուն, ղաղիփումն, աղիփուցանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
álpa, alpaka-
«փոքր, քիչ, սակավ»
լիտվ.
alpùs
«թույլ»
լիտվ.
alpti
«ուշաթափվել»
Մատենագիտություն
Աճառյանը (ՀԱԲ 131
Էջ 38, սյունակ 1 Էջ 38
ԱՂԻՓԱՏՈՍ (ալիփատոս) «հոգաբարձու» (բբ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀλίπητος