Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 191 բառահոդված (էջ 2/20)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 70, սյունակ 1 Էջ 70
ԱՊՈՒՆԻ «ի ծածուկ» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե հայկական ապ-ունի կազմություն չէ, ապա, թերեւս, կապ ունի ԲՀ-ի ապփուտովք «ի ծածուկ» կամ առփովենաց «ի ծածուկ» բառահոդվածների հետ:
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՔԻՆԻ «քաջ, կտրիճ, առաքինի, բարեպաշտ, անբասիր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kuoi- «արժեք, պատիվ» (անմիջական նախաձեւ՝ *kuoi-nā-) առ- նախածանցով
Հավանաբար կազմված է առ- նախածանցով` հնդեւրոպական *kuoi-nā- նախաձեւից, որ պահպանվել է քէն «նախանձ, ոխ» իմաստով, բայց առաքինի բառի մեջ կարող էր պահպանվել մի այլ` «արժեք, պատիվ» իմաստով, մանավանդ որ հնարավոր է քէն բառի իրանական ծագումը: Եթե -քինի- ձեւի ի-ն չի փոխվել (հմմտ. ներքինի), ապա հնարավոր է ծագումը հնդեւրոպական...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաքինութիւն, առաքինանալ, առաքինաբար, առաքինաբան
Էջ 74, սյունակ 1 Էջ 74
ԱՌԹԵՐ «շնչերակ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ, որ ստացվել է առ եթերացն առնթեր կապակցության սխալ գրչությունից։
Էջ 79, սյունակ 1 Էջ 79
ԱՍՊԱՐԻՈՆ «մի դրամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άσπρον
եթե ասարիոն բառի սխալագրութիւնը չէ, ապա հուն. άσπρον (<լատ. asprum)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 274
Տե՛ս նաեւ
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՒՇ (զարաւշ՞) «մի թռչուն»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե բուն ձեւը արաւշ-ն է, կարող է կապված լինել *tr-nv սկսվող հնդեւրոպական բնաձայնական որեւէ արմատի հետ (հմմտ. արտոյտ), զ-ով սկսվելու դեպքում՝ կարող է փոխառյալ լինել
Տե՛ս նաեւ
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՒՍ II «խոպան, կորդ հող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ter- «կոշտ, կարծր, պինդ» (անմիջական նախաձեւ՝ *trəuk-)
Բաղադրութիւն՝ արաւսախոտ (եթե ոչ՝ արաւս «մի թռչուն» բառից)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արաւսախոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խոլ.
trūga
«անհարթ դարձնել, գգգզել»
Էջ 86, սյունակ 1 Էջ 86
ԱՐԲԵԿ (ԲՀ) «խիստ, քաջ, առավել»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *abhor- «ուժեղ, սաստիկ» < +-եկ < -եակ
Եթե բառս հավաստի է, ապա հնարավոր է նրա հնդեւրոպական ծագումը` *abhor- «ուժեղ, սաստիկ» նախաձեւից (< +-եկ < -եակ):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
abor
«շատ, հույժ»
գոթ.
abrs
«ուժեղ, սաստիկ»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 87, սյունակ 1 Էջ 87
ԱՐԳԱՆԱԿ II «մեհեան, տաճար» (բբ)
Ստուգաբանություն (փոխառություն)
եթե սխալագրութիւն չէ արձանակ ձեւից, ինչպէս կարծում է Աճառեանը
Մատենագիտություն
ՀԱԲ 302
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՓ (-ի, -ից, արփի, -ւոյ, -եաւ) «եթեր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *ser- «կարմիր, կարմրավուն» արմատից ծագող լիտվ. sirpti «հասունանալ» (*«կարմրել» կամ «դեղնել») բայի հետ՝ *srph>արփ (ըստ Պետերսոնի՝ Walde- Pokorny 2, 499)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արփագեղ, արփամերձ, արփային, արփաճաճանչ, արփայագնաց, արփեգնաց, արփենի, արփիզարդ, արփիակեզ, արփիադեմ, գերարփի, լուսարփի, հրաշարփի, արփնաթել, երեքարփին, եաթնարփին, արփող
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
sirpti
«հասունանալ»
Մատենագիտություն
Walde- Pokorny 499
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԱՌ ««աման» (միջաւառ բառում)»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե միջաւառ բառի բուն ձեւը միջաւ-ն է, (միջ-աւ), ապա միջաւառ-ը վրիպակ է։