Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 199 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 293, սյունակ 1 Էջ 293
ԼԵԳԷՈՎՆ (լեգէովն, լեգեհոն, լիգոն) ««լեգեոն» (լեգէոն, լեգեոն, լիգեոն «մի չար դեւ»)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λεγεών < լատ. legio, -onis
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեգէոնախումբ, լեգէոնական, լեգէոնաշար, լեգէոնեան
Մատենագիտություն
H. AG 352; Աճ. ՀԱԲ 271
Էջ 293, սյունակ 1 Էջ 293
ԼԵԶՈՒ (-ի, -աց, ուշ՝ նաեւ -ոյ) «լեզու (երկու իմաստով էլ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dnģ'huā- «լեզու» նախաձեւերի խառնուրդով
հ.-ե. արմատ՝ *leiģ'h- «լիզել» նախաձեւերի խառնուրդով
առաջինի համար հմմտ. հ. հնդկ. jihvā, ավ. hizvā, հ. լատ. dingua, լատ. lingua, հ. իռլ. teng, գոթ. tuggo
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեզուային, բանձրալեզու, լեզուանի, երկլեզու, լեզուանութիւն, նորալեզուաբան, լեզուատ, լեզուաբանութիւն, լեզուակ, լեզուագէտ, լեզուագար, լեզուագիտութիւն, լեզուագարիլ, լեզուագիտական, միալեզու, երեքլեզուեան, բազմալեզու, երկլեզուեան, բոցալեզու, զառնալեզու, ծանրալեզու, համալեզու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. jihvā
ավ. hizvā
հ. լատ. dingua
լատ. lingua
հ. իռլ. teng
գոթ. tuggo
Մատենագիտություն
H. AG 452; Աճ. ՀԱԲ 272
Էջ 294, սյունակ 1 Էջ 294
ԼԵԿԱՆ (ղեկան) «կոնք, լագան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λεκνη
Բաղադրութիւն՝ ղեկանադիտութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ղեկանադիտութիւն
Մատենագիտություն
H. AG 157; Աճ. ՀԱԲ 260
Տե՛ս նաեւ
Էջ 294, սյունակ 1 Էջ 294
ԼԵԿՐ- «մի տեսակ դեւ»
Ծագումն անհայտ է
Բաղադրութիւն՝ լեկրոտ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեկրոտ
Էջ 294, սյունակ 1 Էջ 294
ԼԵՂ «շիթ, պաղլեղ»
Ծագումն անհայտ է
Էջ 294, սյունակ 1 Էջ 294
ԼԵՂԱԿ -ի, -աց (լելղակ) «մշկան եղինջ, նիլ, լեղակենի, սրանից ստացվող կապույտ ներկանյութ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *lēlak
Աղբյուր՝ պրբ. *lēlak
Բաղադրութիւն (նոր)՝ լեղակենի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեղակենի
Մատենագիտություն
H. ZDMG 1881, 660; Աճ. ՀԱԲ 274
Էջ 294, սյունակ 1 Էջ 294
ԼԵՂ(Ի) (ի) (ղեղի) «մաղձ, լեղի, դառը»
Ծագումն անհայտ է
Բաղադրութիւններ՝ լեղահամ (լեղեհամ), լեղախառն, լեղութիւն. ղեղաման, ղեղաւոր, մեծալեղի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեղահամ, լեղեհամ, լեղախառն, լեղութիւն, ղեղաման, ղեղաւոր, մեծալեղի
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՂՏ «փիրտ, մրուր, աղտ, կեղտ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա *kel- «լուսավոր եւ մթին բիծ, գորշ, սեւ» արմատի հետ (*klel-d-°):
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՇԿ (լեաշկ, լաշկ) «խավաքափ, մաշված, լերկ», բրբ. «նիհար եւ ջղոտ (մսի մասին)»
Անստույգ
Հազիվ թե լինի լերկ բառի բարբառային ձեւը։ Ստուգաբանական մյուս փորձերը նույնպես կասկածելի են։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լ(ե)աշկամաշկ, լեշկիլ, լեշկեալ, լեշկատ
Տե՛ս նաեւ
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՍՈՒԼ (ուշ՝ լոսել) «մանրել, փշրել, փոշիացնել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *klek- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *(s)kel-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *klek-` *(s)kel- «կտրել» արմատից (*kel- «խփել» եւ *kel- «ծակել» արմատների կողքին)։ Աճառյանը բխեցնում է *kleik- «սեղմել, ճնշել, ճզմել» արմատից՝ ենթադրելով զուգահեռ *klek- ձեւ։ Հնչյունապես եւ իմաստով անհավանական է կապը հնդեւրոպական *lēk-/*lak- «պատռել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեսած, լեսան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 276
Տե՛ս նաեւ