Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 198 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 222, սյունակ 1 Էջ 222
ԵՐԳԵՀՈՆ (-ի, -աց, -ից) (երգիոն, երգետոն, որկանոն, որգան, որղեն, որգեն) «երգեհոն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. όργανον
ձեւափոխված հայ. երգ բառի ազդեցութեամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երգեհոնահար, երգեհոնային, երգեհոնիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 44
Էջ 222, սյունակ 1 Էջ 222
ԵՐԳԵՒԵԼ (երգեւեալ) «անօգուտ» (ԲՀ)
Անստույգ
Կապ ունի՞ ներգեւել բայի հետ (սրա աղավաղված կամ սխալ ստուգաբանված ձեւը):
Տե՛ս նաեւ
Էջ 222, սյունակ 1 Էջ 222
ԵՐԳԻԾԱՆԵԼ (երգէծ-. հերգիծանել) «պատռել, ճեղքել, պայթեցնել, գծել, նշան անել, կծել, նախատել, ծաղրել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «պատռել, ճեղքել, քերծել, ճանկռոտել» (անմիջական նախաձեւ՝ *ureid-s)
արմատից (Ֆրիսկ)։ Հնչյունապես խոցելի է Հյուբշմանի ստուգաբանությունը (IF Anz. 10, 47), որ բերում է Աճառյանը՝ *urēg- (պիտի գար *երգիծ- եւ երգծանեմ)։ Երկու դեպքում էլ առկա է ս-ի՝ *r-ից առաջ պահպանվելու եւ *g-ի փոխվելու խնդիրը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երգիծանիչ, երգիծումն, երգիծական, երգիծանք, երգիծաբան, երգիծաբանական
Էջ 222, սյունակ 1 Էջ 222
ԵՐԳՈՒՆԻԼ «գեղեցկանալ» (ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է:
Էջ 222, սյունակ 1 Էջ 222
ԵՐԴՈՒՄ(Ն) (-ն) «երդում, ուխտ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *uer- «հանդիսավորապես ասել, խոսել» (անմիջական նախաձեւ՝ *urēdhu-(?))
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երդնուլ, երդնուալ, երդումն, երդումնտել, երդմնիլ, երդմնազանց, երդմնակեր, ստերդումն, շատերդումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. βερυω «արտասանել» ((Հեսիք.))
լատ. verbum
գոթ. waúrd
պրուս. virds «բառ»
ավ. urvāt-գ «սահմանում, պահանջ, պատվեր» ((*urēto->))
հուն. ρητον «պայմանավորվածություն, պայման»
հ. սլ. rota «երդում»
Մատենագիտություն
Meillet, MSL 142; Ջահ. ՀԼՊ 156; AG 443
Էջ 223, սյունակ 1 Էջ 223
ԵՐԵԱՅ ««ծառ» (ԲՀ)»
Անստույգ (՞)
Աղբյուր՝ եբր. 'ēz «ծառ»
Աճառյանը (ՀԱԲ 2, 69) հնարավոր է համարում նույնացնել երու (երիւ) անստույգ բառի երուաց ձեւի հետ: Ամալյանը (ԲՀ 365) հանում է եբր. 'ēz «ծառ» բառից (?):
Մատենագիտություն
ՀԱԲ 69; ԲՀ 365
Էջ 223, սյունակ 1 Էջ 223
ԵՐԵԿԻՆՔ «գափսի խալանջ (հավամրգազգի մի բույս)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ερείκινη
Մատենագիտություն
ՀԱԲ 46
Էջ 223, սյունակ 1 Էջ 223
ԵՐԵՄՆ (երէմն) «առատ (?)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. ηρεμα (թերեւս) «խաղաղ, հանգիստ»
Եթե բուն իմաստն է «խաղաղ» եւ ոչ թե «առատ» («Արար բազում խաղաղութիւն եւ յաջողումն մարդկային, երէմնութիւն եւ էժնութիւն, ամենեւին անգորութիւն»), ապա թերեւս ծագում է հուն. ηρεμα «խաղաղ, հանգիստ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեմնութիւն, երեմնութիւն
Էջ 223, սյունակ 1 Էջ 223
ԵՐԵՄՈՒԿ I (երմուկ, իրմուկ) «խոշոր աղացած ալյուր»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. irmik
Աճ. ՀԱԲ 2, 46 (տալիս է միայն «կորկոտի շատ մանրը» իմաստը, բայց բուն իմաստն է «խոշոր աղացած ալյուր»):
Մատենագիտություն
ՀԱԲ 46
Էջ 224, սյունակ 1 Էջ 224
ԵՐԵՒ I (հին տարբերակ՝ երն) «երգ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։