Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 197 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 307, սյունակ 1 Էջ 307
ԽԱԶ I «քար»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. xāz «չեչաքար, պեմզա»
իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գայլախազ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 310
Էջ 307, սյունակ 1 Էջ 307
ԽԱԶ II (-ի) «գիծ, գիր, ձայնագրական նշան, նետի սայրի ճեղք»
Փոխառություն (թերեւս)
կովկասյան փոխառություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խազել, խազած
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. xazi «գիծ, շարք»
ուդ. xaz «գիծ»
լազ. xaz «գծել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 310
Էջ 307, սյունակ 1 Էջ 307
ԽԱԶ III «մոլեգնորեն ցանկացող»
Փոխառություն
Ծագում է իրանական աղբյուրից եւ փոխառված է դատախազ, մատակախազ բառերի կազմում։ Աճառյանը (ՀԱԲ 2, 311) նույնացնում է խանձ արմատի հետ՝ նձ/զ հերթագայությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գինեխազութիւն, իգախազութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. xvāstan (xvāz)
սողդ. juz «ուզել, խնդրել, պահանջել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 522; Ջահ. ՀԼՊ 526; Ջահ. ՀԼՊ 533; Աճ. ՀԱԲ 311
Էջ 307, սյունակ 1 Էջ 307
ԽԱԶԱՄ «մեխակ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xuzama
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 311
Տե՛ս նաեւ
Էջ 308, սյունակ 1 Էջ 308
ԽԱԶՈՒՐ «զոպա, ծոթրին»
Անստույգ (թերեւս)
նույնն է խոզար «դալար բույս» բառի հետ, եթե ԲՀ-ի «խազոր եւ զոպայ ծոթրին կամ բոյս դալարոյ» բառահոդվածի մեջ պետք է առանձնացնել զոպայ «ծոթրին» եւ խազոր=խոզար «դալար բույս» բառահոդվածները
Էջ 308, սյունակ 1 Էջ 308
ԽԱԹԱՐԵԼ ««քանդել, ավերել, քայքայել», այլեւ խաթել «նվազել, թուլանալ» (ԲՀ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skēth- «վնասել» (անմիջական նախաձեւ՝ *khǝth-)
երկուսն էլ միայն խաթարել ձեւի համար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. α-σκηθής «անվնաս»
գոթ. skapjan «վնասել»
Մատենագիտություն
Pok. IEW 950; Ջահ. ՀԼՊ 149
Տե՛ս նաեւ
Էջ 308, սյունակ 1 Էջ 308
ԽԱԹԵԼ «նվազել, թուլանալ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skēth- «վնասել» (անմիջական նախաձեւ՝ *khǝth-)
միայն խաթարել ձեւի համար
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաթարել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. α-σκηθής «անվնաս»
գոթ. skapjan «վնասել»
Մատենագիտություն
Pok. IEW 950; Ջահ. ՀԼՊ 149
Էջ 308, սյունակ 1 Էջ 308
ԽԱԺ I «կապտականաչ»
Ծագումն անհայտ է
Այս խաժուժ բառն է, որ Աճառյանը (ՀԱԲ 2, 313) բացատրում է «մի տեսակ աման»՝ ըստ խաժուժ աման կապակցության
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաժագույն, խաժակն, խաժակնութիւն, խաժիկ, խաժուժ, խաժուակ, խաժոք
Էջ 308, սյունակ 1 Էջ 308
ԽԱԺ III «աչքի փառ, լույսն» (բրբ.)
Ծագումն անհայտ է
Նույնն է խաժ «կապտականաչ» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաժկտալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 312
Էջ 308, սյունակ 1 Էջ 308
ԽԱԺՈՒԱԿ (բրբ. խաժոք) «մի ծաղիկ» (բրբ.)
Ծագումն անհայտ է (՞)
կապ ունի՞ արդյոք խաժ «կապտականաչ» բառի հետ