Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«արմ» որոնման արդյունք՝ 2355 բառահոդված · Էջ 197 / 236
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 629, սյունակ 1 Էջ 629
ՊԱՐԱԶԱՆԻԼ I (պարաշանիլ, պարզանիլ) «խորհել»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է պար(ա)- նախածանցով՝ զան- «կերպ, տեսակ» արմատից։
Էջ 629, սյունակ 1 Էջ 629
ՊԱՐԱՆ (-ի, -աց) «պարան, չվան, երկարության մի չափ, որթատունկերի շարք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Կազմված է պար արմատից՝ -ան վերջածանցով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարանախաղաց, պարանախաղացութիւն, պարանմեջ, մագապարան, այգեպարան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. պարանիլ «շրջվել, հետ դառնալ»
Էջ 629, սյունակ 1 Էջ 629
ՊԱՐԱՆՈՑ (-ի, -աց) «վիզ, նեղուց»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kuel- «պտտվել, շրջվել»
հ.-ե. արմատ՝ *bheug- «ծռել»
Կազմված է պարանիլ «դառնալ, հետ դառնալ» բայի ներգործական պարանել «դարձնել, շուտ տալ, շրջել» (պահպանվել է միայն բարբառներում) բայի հիմքից՝ -ոց վերջածանցով։ իմաստային այդ հարաբերությունն է առկա նաեւ լատ. collum «պարանոց» (*kuel- «պտտվել, շրջվել» արմատից), այլեւ հայ. բուկ (<հ.-ե. *bheug- «ծռել») բառերում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարանոցաբաղ, պարանոցատանջ, պարանոցուտ, մերկապարանոց, կարճապարանոց, գեղեցկապարանոց, լայնապարանոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. collum «պարանոց»
Էջ 630, սյունակ 1 Էջ 630
ՊԱՐԱՐ(Տ) «պարարտ, գեր, բերրի, պարարտություն»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *paðar(t)-
ըստ Benveniste-ի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարարել, պարարուն, պարարտանալ, պարարտութիւն, պարարտամարմին, մարմնապարար, որովայնապարար, երկնապարար, որդնապարար, հոգեպարար, շտեմարանապարար, ակնապարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ. pδ’r «կերակրել»
սողդ. pδ’rti «կերակուր»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 541
Էջ 632, սյունակ 1 Էջ 632
ՊԱՐՄ «հզոր» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարմագույն
Էջ 632, սյունակ 1 Էջ 632
ՊԱՐՄԱՅԵԼ «կրել, տուժել, փորձել»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական parmāy-
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. parmād «կրել»
պ. parmāsidan «շոշափել»
Մատենագիտություն
H. AG 228; Աճ. ՀԱԲ 64
Էջ 632, սյունակ 1 Էջ 632
ՊԱՐՄԱՆ(Ի) (պարմանի, պատանի) «պարմանի, պատանի»
Փոխառություն (հավանաբար)
Փոխառության աղբյուր՝ իրանական (՞) (հավանաբար)
բուն աղբյուրը չի հավաստված:
Էջ 632, սյունակ 1 Էջ 632
ՊԱՐՄԱՓԻՐ ««հին եգիպտական մի ամիս» (պարմութի)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Էջ 632, սյունակ 1 Էջ 632
ՊԱՐՄԻՆՈՍ (-ի) «հանճարեղ» (բբ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Էջ 632, սյունակ 1 Էջ 632
ՊԱՐՄՈՒՇԱ (պարմուշքա) «մի թանկարժեք քար»
Ծագումն անհայտ է