Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված
· Էջ 197 / 466
ԽՈՑ
(ուշ՝ -ոյ, -ի, -ից)
«խոց, վերք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *khai-t-
«խփել, հրել, խոթել»
(անմիջական նախաձեւ՝ *khot-sk`)
այլ ձայնավորումով, ինչպես խոթ բառում
արմատի կողքին՝ այլ ձայնավորումով, ինչպես խոթ բառում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոցել,
խոցահարել,
խոցոտել,
խոստել,
խոցոտիչ,
խոցոտումն,
խոցտուկ,
ծածկախոց,
ծածկախոյց,
լերդախոց,
չարախոց,
սրախոց,
գեղարդնախոց,
ջրխոց,
տիգախոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խայթ
հայ.
խեթ
հայ.
խիթ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 147
ԽՈՒԻՃԱՆԱԼ
«խոյանալ, սլանալ»
Ստուգաբանություն
խոյանալ բայի սխալագրությունը
ԽՈՒԵԼ
«նեղել, չարչարել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)keu-
«նետել, հրել, հալածել»
(անմիջական նախաձեւ՝ *khu-)
պահպանվել է հիմնականում ածականներով եւ *(s)k'eū- տարբերակով
արմատից, որ պահպանվել է հիմնականում ածականներով եւ *(s)k'eū- տարբերակով
Տե՛ս նաեւ
ԽՈՒԶԵԼ
(խոյզ)
«խուզել, կտրել, հնձել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)keu-
«կտրել, անջատել, քերել, փորփրել, քչփորել»
(անմիջական նախաձեւ՝ *kheu-g'h-)
արմատից, որտեղից նաեւ՝ խզել (խուզ-) ձայնդարձային ձեւը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խուզումն,
ստորախուզել
Տե՛ս նաեւ
ԽՈՒԹ
(-ոյ, ուշ՝ -ի, -ից)
«խոչընդոտ, արգելք, ծովաժայռ, անհարթ (լեզվի ոճի մասին)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k(h)eu-t-
«խփել, հրել»
(անմիջական նախաձեւ՝ *khuto-)
*(s)k(h)ai-t- արմատի կողքին
*(s)k(h)ai-t- «խփել, հրել» արմատի կողքին, որտեղից՝ խայթ, խիթ, խէթ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 414;
Ջահ. ՀԼՊ 147
Տե՛ս նաեւ
ԽՈՒԺ
(ուշ՝ -ի, -ից, -աց)
(եւ խուժան, խուժան)
«վայրենի, բարբարոս, խուժան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական xuž
Աղբյուր՝ հ. պ. Huža-
Աղբյուր՝ պ. Xužistan
Աղբյուր՝ պ. xuzi
Իրանական աղբյուրից: հմմտ. հ. պ. Huža-, մ. պ., պ. Xužistan, պ. xuzi:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խժարար,
խ(ու)ժական,
խժ(ա)ղուժ,
խժաբանել,
խուժային,
խուժել,
խռովախուժ,
խառնախուժ,
խուժանային,
խուժանապետ,
խուժանավարի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 414;
Ջահ. ՀԼՊ 537
ԽՈՒԺԴՆ
(կամ խժդն)
«համառություն»
Փոխառություն (թերեւս)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խժդալ
ԽՈՒԼ
(-ի, -ից)
«խուլ, չլսող, լուռ, անխոս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *s(k)h(e)l-
«թեքել, ծռել, հենել, ծուռ»
(անմիջական նախաձեւ՝ *khōl-)
«թեքել, ծռել, հենել, ծուռ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խլանալ,
խլխլել,
խլութիւն,
խուլակոյր,
անխուլ,
անխլանալ,
անխլաբար,
զանխուլ,
զանխլանալ,
զանխլաբար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խեղ, շեղ, շիլ
հուն.
σκολιος «ծուռ, անարդար, խորամանկ»
հուն.
κυλλος «կաղ»
գ.
scheel «շիլ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 148
ԽՈՒԽ
(խոխ, խօխ, խատղ, խօղ), -ոյ
«խուխ»
Բնաձայն (թերեւս)
պատկերավոր-բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խօխաբերել,
խաւղամաղձական
ԽՈՒՂ
I
(հիտղ), -ի, ուշ՝ -ոյ
«հյուղ, տնակ, խրճիթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *s(k)eu-
«ծածկել, փաթաթել»
(անմիջական նախաձեւ՝ *khu-lo-)
«ծածկել, փաթաթել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խղատեղի,
խղիկ
Նոր՝
հյուղակ
հյուղակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խոլ.
cūl «անկյուն, թաքստոց»
հ. իսլ.
skjol «ապաստան, թաքստոց»
հ. ֆրիզ.
skūl «հյուղ, խրճիթ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 416
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։