Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված · Էջ 197 / 430
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 437, սյունակ 1 Էջ 437
ՀԱԳՆԵԼ «կարկատել, կցմցել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հագներգութիւն, հագներգական, հագներգող
Էջ 437, սյունակ 1 Էջ 437
ՀԱԶ-ԻՎ «դժվարություն»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞) (թերեւս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հազիւխաւս, հազուագիւտ, հազուադեպ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. hazah «բռնություն»
Մատենագիտություն
H. AG 174
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԶԵՂՈՒԹԻՒՆ «համեղություն, ախորժելիություն»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է, եթե հաճելիութիւն բառի սխալագրությունը չէ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 7
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԶՐԵԼ ««մազերի մեջ ծաղիկ խրել» (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Իմաստն անստույգ է: Ծագումն անհայտ է:
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԶՐԻ «մի ծաղիկ»
Անստույգ
Բաղադրություն՝ թերեւս հազրեվարդ: Հավանական է արաբական ծագումը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հազրեվարդ
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԼ (հալք, հալելոյ) «հալք, հալելը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pl- «լցնել, հոսել» (անմիջական նախաձեւ՝ *pol-, *pel-)
Բնիկ հնդեւրոպական՝ *pl- (*pol-, *pel-) «լցնել, հոսել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հալել, հալոց, հալածոց, հալանք, հալան, հրահալելի, հալած, հրահալոց, դիւրահալ, դժուարահալ, թերահալ, երագահալ, տհալ, տհալութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԼԱՍ «վարուցանք»
Անստույգ
Ենթադրելի է արաբական ծագում, բայց աղբյուրը չի հավաստված:
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԼԱՎ «զգեստ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. (՞)
Աղբյուր՝ ակկադ. halāpu(m) «հագնել»
Փոխառություն ասորական աղբյուրից: հմմտ. ակկադ. halāpu(m) «հագնել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հալաւօրհնէք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 10
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԼՈՂԻ (հալուղի) ««բաց կարմիր» (բ. հալաղի «մի տեսակ խաղող»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- «կարմիր, դարչնագույն, շագանակագույն» (անմիջական նախաձեւ՝ *ol-)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *el- (*ol-) «կարմիր, դարչնագույն, շագանակագույն» արմատի հետ, որից եղեւին բառը:
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԼՈՐԻ «մի բույս (մանրագոր)»
Անստույգ
Աղբյուր՝ ակկադ. halluru(m) «սիսեռ, ոլոռ»
Նմանահունչ է ակկադ. halluru(m) բառին, որը սակայն նշանակում է «սիսեռ, ոլոռ»: