Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 196 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 170, սյունակ 1 Էջ 170
ԳՈՒԶԵԼ (գուզել, կուզել) «մի դեղաբույս»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 1, 587) նույնացնում է գուզել (կուզել) ձեւերի հետ (ըստ Նորայր Բյուզանդացու)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 587
Էջ 170, սյունակ 1 Էջ 170
ԳՈՒԶԵՆԻՃ «մի դեղաբույս»
Ծագումն անհայտ է (՞)
Էջ 170, սյունակ 1 Էջ 170
ԳՈՒԶ «՞»
Անստույգ
Անստույգ իմաստով բառ։ Եթե կուզ բառի բարբառային ձեւն է, ապա տե՛ս կուզ
Տե՛ս նաեւ
Էջ 170, սյունակ 1 Էջ 170
ԳՈՒՉԵԼ (կուզել) «մի դեղաբույս»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Աղբյուր՝ թրք. güzel (թերեւս) «գեղեցիկ»
ինչպես կարծում է Ալիշանը
Մատենագիտություն
Աճառյանը 587
Էջ 171, սյունակ 1 Էջ 171
ԳՈՒԹ (-ոյ) «գութ, գթություն, սեր, փափագ, աղաչանք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghedh- «միավորվել, սերտ կապված լինել, իրար հարմարվել» (անմիջական նախաձեւ՝ *ghōdh-to-)
Ավելի քիչ հավանական է բխեցնել հնդեւրոպական *ghou- «ընկալել, ուշադրություն դարձնել» արմատից՝ *ghou-to- > գութ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գթալ, գթութիւն, գթալի, գթած, գթածագոյն, գթածագործ, բազմագութ, գորովագութ, բարեգութ, մեծագութ, յաճախագութ, անգութ
Նոր՝
գթաշարժ, գթաշարժութիւն, գթատատ, գթասիրտ, գթասրտութիւն, գթոտ, անգթօրէն
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ. gōrs
հ. անգլ. gōd
հ. վ. գ. guot
գ. gut «հարմար, լավ»
հ. սլ. ugožditi «սիրաշահել, դուր գալ»
ռուս. выгода «օգուտ»
լատ. faveō «լավ վերաբերվել, գթասիրտ լինել, նպաստել»
հ. իսլ. gā «ուշադրություն դարձնել, հոգալ, հոգ տանել» (*gāwon)
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 171, սյունակ 1 Էջ 171
ԳՈՒԹԱՅ (գութան, նոր եւ բրբ.՝ գութան, քութան) «գութան»
Փոխառություն
տարածված է կովկասյան լեզուներում։ Աճառյանը (ՀԱԲ 1, 587) համարում է կովկասյան («հարավային կովկասյան») ծագման բառ, բայց կովկասյան բառերի աղբյուրը նույնպես չի հավաստված։ Սակայն հմմտ. հ. հնդկ. kūtam «գութանի խոփ» բառը, որի կապը սրանց հետ հայտնի չէ (Մայrhoֆերը հակված է համարելու դրավիդյան ծագման բառ):
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. gutani
չեչ. gota
այլեւ՝ ou. guton, goton
ադրբ. kotan
քրդ. kotan
Մատենագիտություն
ՀԱԲ 587; Աճ. ՀԱԲ 587; Абаев 527
Էջ 171, սյունակ 1 Էջ 171
ԳՈՒԹԱՑԻ (գօղացի) «իմաստուն»
Անստույգ
Ծագումն անհայտ է:
Էջ 171, սյունակ 1 Էջ 171
ԳՈՒԼ I «թուբ, բթամիտ, թմրած»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք գել «ոլորված, պիրկ», գելում «ոլորել, արկել. ճնշել, ճմլել, ճզմել» բառերի հետ, որ ծագում են հնդեւրոպական *uel- «պտտել, ոլորել» արմատից (*uol- > գուլ՞):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գլիլ, գլանալ
Էջ 171, սյունակ 1 Էջ 171
ԳՈՒԼ II «վարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. gul
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գուլվարդ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 589
Տե՛ս նաեւ
Էջ 171, սյունակ 1 Էջ 171
ԳՈՒԼԱՅ «սիրտ» (ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. guli
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 588