Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 196 / 552
ԼՈՒՐՋ
-ի, -աց
«պարզ, բաց, բաց-կապույտ, պայծառ, ուրախ, զվարթ, պայծառամիտ, արթուն, զգոն, սթափ, լուրջ»
Անստույգ
Լուրթ արմատի տարբերակը. հազիվ թե կապված լինի հնդեւրոպական *lenk- (այստեղից՝ լոյս) եւ *k'leu- «ողողել, մաքրել» (հմմտ. գոթ. hlūtrs «լուսավոր, մաքուր, պարզ») արմատների հետ: Քանի որ գտնվում է արշալուրջ-ք բառի մեջ, որի առաջին բաղադրիչը (արշա-) իրանական է, հնարավոր է լուրջ-ը նույնպես իրանական ծագում ունենա:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լրջանալ,
լրջամտանք,
լրջմտութիւն,
լրջմիտ,
լրջամիտ,
արշալուրջք
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
hlūtrs «լուսավոր, մաքուր, պարզ»
Տե՛ս նաեւ
ԼՈՒՑԱՆԵԼ
(լոյց-)
«վառել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leuk-
«լուսավորել, լուսավոր»
(անմիջական նախաձեւ՝ *louks կամ *leuk-k'-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լուցկի,
լուցուն,
լուցումն,
ճրագալոյց,
կրակալոյց,
ջահալուցութիւն
Նոր՝
լուցափայտ
լուցափայտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
lougazzen, lohazzen «բոցավառվել, այրվել»
խեթ.
lukkāi «վառել, կացնել»
Մատենագիտություն
H. AG 455;
Աճ. ՀԱԲ 296
Տե՛ս նաեւ
ԼՊԻՐՇ
«լիրբ, անամոթ, լկտի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)leib-
«լպրծուն»
(անմիջական նախաձեւ՝ *(s)lib-ro-)
*(s)lei-, *-b աճականով՝ *-ro ածանցով
բնիկ հնդեւրոպական՝ *(s)lib-ro-` *(s)lei-, *-b աճականով՝ *(s)leib- «լպրծուն» արմատից՝ *-ro ածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լպրշիլ,
լպրշութիւն,
լպրշական,
լպրշանք,
լպրշաբար,
լպրշին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ολιβρός «լպրծուն, հարթ»
մ. վ. գ.
slifec «լպրծուն»
մ. վ. գ.
slipferic «լպրծուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 286, 306
ԼՍԵԼ
I
(լուս-), կտր. լուայ
««լսել, հնազանդվել, զգալ, հոտ առնել» (լու «լելի»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kleu-
«լսել»
(անմիջական նախաձեւ՝ *klu-k'e-)
բնիկ հնդեւրոպական՝ *klu-k'e-` *kleu- «լսել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լսելի,
լսելիք,
լսողութիւն,
լսելութիւն,
լու,
լուական,
թերալսել,
անլսութիւն,
հլու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
crnōti (<*k'l-neu-)
հուն.
κλέω «փառաբանել»
լատ.
clueo «կոչվել, անվանվել, համարվել»
հ. իռլ.
cloth «հռչակ, փառք»
գոթ.
hliuma «լսողություն»
ռուս.
слышать «լսել»
ռուս.
слушать «լսել»
ռուս.
слух «լսողություն»
Մատենագիտություն
H. AG 453;
Աճ. ՀԱԲ 306-307;
Pok. IEW 605-606
Տե՛ս նաեւ
ԼՔՍՈՌ
(լքսոռ)
«աչառություն, կողմնապահություն»
Ծագումն անհայտ է
ԼՕԴԻԿ
(լօթիկ, լօթակ, լութակ)
«վերարկու»
Անստույգ (թերեւս)
թերեւս նաեւ օղիկ, ուղղելի՝ լօղիկ
ԼՈԴ
Փոխառություն
Աղբյուր՝ հյուսիս-եւրոպական (կելտական կամ սկանդինավյան) (՞)
հայտնի չէ փոխառության ուղին
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
lōdī ((< կելտ. ՞))
հ. սկանդ.
ludi
հ. վ. գ.
ludo
հ. վ. գ.
lobo
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 307-308
ԽԱԲ
I
(-ի, -ից)
«խաբում, խաբելը»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. xabb
(թերեւս)
«խաբեբա»
Աղբյուր՝ արաբ. taxbīb
(թերեւս)
«խաբել»
արաբերենից (այսպես կոչված ասորա-արաբական կոյնեից)։ Քիչ հավանական է Lewy-ի համեմատությունը (KZ 52, 1924, 310) սլ. *xabati «փչացնել» բայի հետ, որի համար ավելի հավանական է կապը *xabati «բռնել, կծել» ձեւի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաբել,
խաբանք,
խաբեայ,
խաբեբայ,
խաբեութիւն,
խաբկանք,
խաբկիլ,
խաբկոտ,
խաբու,
խաբուսիկ,
խաբողիկ,
անխաբ,
արագախաբիկ,
մտախաբ,
ճարտարախաբ,
որսորդախաբ,
դիւախաբ,
դիւրախաբող
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 309;
Ջահ. ՀԼՊ 486;
ԷՍՍՅԱ 7
ԽԱԴ
I
«մի տեսակ սուր (զենք)»
Փոխառություն (թերեւս)
իրանական աղբյուրից, եթե պատահական չէ կապը հ. հնդկ. khadgá- «սուր (զենք)» բառի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
khadgá- «սուր (զենք)»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։