Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«արմ» որոնման արդյունք՝ 2355 բառահոդված · Էջ 195 / 236
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 616, սյունակ 1 Էջ 616
ՊԱԽԱՐԱԿԵԼ (պահարկել) «պախարակել»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Արմատը թերեւս փոխառություն է իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պախարականք, պախարակութիւն, անպախարակելի
Էջ 616, սյունակ 1 Էջ 616
ՊԱԽՈՒՑ (պախոյրց, պախուրց, պախցոյք, պահուց) (-ոյ) «սանձ, երասանակ»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *pak- «կապել» որպես ինչ-որ centum լեզվի ներդրում
Ծագումն անհայտ է: հնդեւրոպական *pak- «կապել» արմատի հետ կապը կասկածելի է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պախուցաթափ, պախուրցկոթ, պահրացի
Էջ 616, սյունակ 1 Էջ 616
ՊԱԿՆՈՒԼ (պակչիլ) «վախենալ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական՞ (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Արմատը փոխառություն է պախ- արմատի հետ միասին, բայց բուն աղբյուրը (իրանակա՞ն) չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պակումն
Էջ 617, սյունակ 1 Էջ 617
ՊԱԿՇԻԼ «զմայլվել»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություններ՝ պակշոտ (պագշոտ) («գոհ»), պակշոտիլ, պակշոտութիւն: Ծագումն անհայտ է: Ճի՞շտ են միացված արդյոք պակշիլ-ի եւ պակշոտ-ի արմատները:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պակշոտ, պակշոտիլ, պակշոտություն
Էջ 617, սյունակ 1 Էջ 617
ՊԱՀ II ««լավ, պատշաճ» (ԲՀ)»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական (՞)
պահ արմատի մի առումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պահապետ
Էջ 618, սյունակ 1 Էջ 618
ՊԱՂ II «փայլ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *(s)phel- «փայլել»
Որեւէ հարաբերութիւն ունի՞ հնդեւրոպական *(s)phel- «փայլել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պաղպպանձ, պաղպպանձական, պաղպաջ
Էջ 618, սյունակ 1 Էջ 618
ՊԱՂ III «քար»
Բնիկ հնդեւրոպական
Կապուած է պալ «քարաժայռ» արմատի հետ՝ ղ/լ հերթագայութեամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պաղանձաւ
Տե՛ս նաեւ
Էջ 618, սյունակ 1 Էջ 618
ՊԱՂԱՂ «պարզ, միազանգված»
Ծագումն անհայտ է (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pal- «ծալել»
Փոխառության աղբյուր՝ ակկադ. balālu(m) (կասկածելի) «խառնել, ձուլել»
Կասկածելի է ակկադական ծագման վարկածը՝ balālu(m) «խառնել, ձուլել»։ Պարզ չէ նաեւ հարաբերութիւնը հնդեւրոպական *pal- «ծալել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միապաղաղ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 470
Էջ 618, սյունակ 1 Էջ 618
ՊԱՂԱՏ (պաղետ) «պաղատանք»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *bhel- բնաձայնական
հ.-ե. արմատ՝ *(s)pel- բնաձայնական
Որեւէ հարաբերութիւն ունի՞ հնդեւրոպական *bhel- կամ *(s)pel բնաձայնական արմատների հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պաղատիլ, պաղատանք, պաղատախառն, պաղատումն, պաղատաւոր, աշխարհապաղատ, բազմապաղատ, մեծապաղատ
Էջ 618, սյունակ 1 Էջ 618
ՊԱՂԱՏԻԼ (-իլ) «փաթաթել, կապել» ((ԲՀ))
Ծագումն անհայտ է
Որեւէ հարաբերութիւն ունի՞ բաղեղն բառի արմատի հետ։
Տե՛ս նաեւ