Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առու» որոնման արդյունք՝ 4917 բառահոդված
· Էջ 195 / 492
ԽՐԱՏ
(-ու, -ոց, ուշ՝ նաեւ -ի, -ից)
«հորդոր, խրատ, կրթություն, խորհուրդ, պատիժ, կարգ, օրենք, հրաման»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. xratu
Աղբյուր՝ մ. պ. xrat
հմմտ. ավ. xratu, մ. պ. xrat
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրատել,
խրատիչ,
խրատագիր,
խրատ(ա)տու,
խրատատուական
Մատենագիտություն
H. AG 162;
Աճ. ՀԱԲ 430
ԽՕԼՆՋԱՆ
(խտռնջան, խօլնճան, հաւլիճան, խօլջնան, խտլջնան)
«հնդկական մի բույս»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xavlinjān
Աղբյուր՝ թրք. haulican
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 433
ԽՕԼՕՐԱ
«լվադեղ, դեզինտերային լվախոտ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբերեն (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
ԾԱԲԼԻ
(ծապլի, ծաքիլ, ծապռի)
«շագանակ»
(բրբ.)
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. cabli
ԾԱԼԱՆ
(բրբ. ծալամ «արգատ»)
«խաղողի ուռ»
Փոխառություն
Աղբյուր՝ կովկասյան (քարթվելական) (՞)
Աղբյուր՝ վրաց. calami
«արգատ»
Փոխառութիւն կովկասեան (քարթվելական) աղբիւրից.
ԾԱԽ
(-ոյ, -ի, -ից)
«ծախս, վատնում, սպառում, վաճառում, վաճառք»
Ծագումն անհայտ է
Հազիվ թէ կապ ունի օս. cūx/cox «պակաս. զուրկ» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծախել,
ծախսումն,
ծախիչ,
մարդածախ,
մեծածախ,
բազմածախ,
գազանածախ,
դիւրածախ,
եզնածախ,
հացածախ,
անծախ,
անծախական,
անծախող
Նոր՝
ծախսել, ծախսարար, մանրածախ
ծախսել, ծախսարար, մանրածախ
ԾԱՄ
(-ոյ, ուշ՝ -ի, -աց)
«հյուսված մազ, մազահյուս»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. çami, çamsami
(թերեւս)
«արտեւանունք»
Աղբյուր՝ վրաց. sa-m-isi
(թերեւս)
«գեղմ»
աղբյուրից. հմմտ. վրաց. çami, çamsami «արտեւանունք», sa-m-isi «գեղմ»։ Աբաեւը (ИЭСОЯ 1, 337) տալիս է վրաց. çami «մազ», sam-isi «քուրձ, մազահագուստ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծամակալ,
ոսկեծամ,
ծամաւոր,
ծամթել,
ծամկապ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
çami «մազ»
վրաց.
sam-isi «քուրձ, մազահագուստ»
Մատենագիտություն
ИЭСОЯ 337
ԾԱՅԹ
(ծայդ, ծաթ, ծաղ)
«կիսահավատ, կիսադավան»
Փոխառություն
Աղբյուր՝ գնչուական ձաթ
«ցեղի անուն»
գնչուական ձաթ ցեղի անունից, որ հնդկական ծագում ունի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 442
ԾԱՆՐ
-նու, -նունք, -նանց
«ծանր, ծանրաշարժ, դանդաղաշարժ, սաստիկ, խիստ, դաժան, հղի»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրացական con-
(թերեւս)
«կշռել»
Քիչ համոզիչ է ըստ հոլովական ձեւաւորման, որ հիշեցնում է հնդեւրոպական ծագման մանր, փոքր բառերի հոլովումը, եւ ըստ ձայնաւորման (անբացատրելի է ա-ն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանրանալ,
ծանրութիւն,
ծանրանաւել,
ծանրաբուն,
ծանրաբան,
ծանրախաւս,
ծանրանդամ,
ծանրաբեկ,
ծանրաբեռն,
ծանրագին,
գլխածանրիլ
Նոր՝
ծանրաբարոյ, ծանրակշիռ, ծանրաչափ
ծանրաբարոյ, ծանրակշիռ, ծանրաչափ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 445
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։