Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված · Էջ 195 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 437, սյունակ 1 Էջ 437
ՀԱԶԱՐ I (-ի, -աց) «հազար (1000)»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. hazār
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հազարամեայ, հազարաւոր, երեքհազարեան, հինգհազարեան, բազմահազար, վեցհազարեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. hazār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 6
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԶԵՂՈՒԹԻՒՆ «համեղություն, ախորժելիություն»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է, եթե հաճելիութիւն բառի սխալագրությունը չէ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 7
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԼԱԾԵԼ ««հալածել, քշել» (մ. հ. «չարչարել, նեղացնել, վաստակել»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pel- «քաշելով կամ հրելով շարժել, քշել»
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *pel- «քաշելով կամ հրելով շարժել, քշել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հալածական, հալածանք, հալածիչ, հալածումն, դիւահալած, անհալածելաւ, ինքնահալած, խարազանահալած, ձիահալած, կենդանահալած, սրտալածել, տարալածել
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. pello «հրել, քշել»
հուն. πάλλω «թափահարել»
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԼՀԱՄԻՃԵ (հալհաւիճե) «դաշտակոտեմ, շուշմիր, հիլ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hālhawājī
Մատենագիտություն
Ղազ.-Ավ. ՄՀԲ 6
Էջ 439, սյունակ 1 Էջ 439
ՀԱԿ «հակառակ, հակառակ կողմ, մի կողմ, կողմնակից, բեռան կապոց, պատասխան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *peg- «կողմ, կողք, ուս, ազդր» (անմիջական նախաձեւ՝ *pog-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հակիլ, հակերգ, հակառակ, հակառակագնաց, հակառակորդ, հակառակութիւն, ինքնահակառակ, ներհակ, արտահակիլ
Էջ 439, սյունակ 1 Էջ 439
ՀԱԿՈՐԱՇ «հակառակ»
Ստուգաբանություն
Դրափոխված բառ՝ համատեքստի սխալ մեկնաբանությամբ՝ փխնկ. հարակաշ «գործակից»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 13
Էջ 439, սյունակ 1 Էջ 439
ՀԱԿԻՐՃ «համառոտ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական hakirč (թերեւս) «մեկ անգամ»
իրանական աղբյուրից. հմմտ. հ. պ. hakirč «մեկ անգամ» (ավ. hakərət)
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 529
Էջ 439, սյունակ 1 Էջ 439
ՀԱԿՈՅԿ -ի, -աց «կոկոն» կամ «ծաղկաման»
Փոխառություն (թերեւս)
Եթե ուղղելի չէ բակոյկ, ապա, թերեւս, ինքնուրույն փոխառութիւն է իրանական աղբյուրից
Էջ 439, սյունակ 1 Էջ 439
ՀԱՂ II «անգամ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pel- «խփել»
արմատից. հմմտ. լատ. pello «խփել, ցնցել», հուն. πάλλω «ցնցել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միահաղ, միահաղոյն, համահաղոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. pello «խփել, ցնցել»
հուն. πάλλω «ցնցել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 13-14
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՃ I -ոյ «բարեհաճ, հաճույք»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *sek- «հետեւել»
Աղբյուր՝ իրանական *hač
իրանական աղբյուրից՝ *hač (<հնդեւրոպական *sek- «հետեւել» արմատից՝ իմաստի փոփոխությամբ) (ըստ Մեյեի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաճել(-ի), հաճոյ, հաճոյք, հաճոյակատար, հաճեցուցիչ, հաճութիւն, հաճութիւն, տհաճ, տհաճել, անձնահաճ, մարդահաճոյ, մտահաճոյ, ինքնահաճ, կամահաճ