Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 194 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՌՈԶ (-ի, -ից, -աց) «հպարտ, խրոխտ, բռնակալ»
Անստույգ (թերեւս)
Թերեւս նույն ծագումն ունի, ինչ գոռ համիմաստ բառը (տե՛ս), որի համար մենք ենթադրել ենք իրանական աղբյուր, սակայն դժվարություն է հարուցում -ոզ-ը, որի բնույթը պարզ չէ. կա բարբառային տկլոզ, որ զուգահեռ ունի տկլոր ձեւի մեջ. խոխոզ «ահավոր, խրոխտ» եւ կոկոզ «մեծամիտ, հպարտ» բառերը, թերեւս կրկնավոր են, եւ նրանց մեջ -ոզ-ը չի առանձնանում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռոզութիւն, գոռոզանալ, գոռոզաբար, գոռոզասաստ
Տե՛ս նաեւ
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՌՈԶԵՆ (գոռոզեն)
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՌՈՉ «գոչյուն, գոռոց»
Բնաձայն (թերեւս)
Թերեւս ածանցված է գոռալ բայի արմատից՝ -ոչ ածանցով (հմմտ. խոռոչ՞): Աճառյանը (ՀԱԲ 1, 582) համարում է անկախ բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռոչել
Մատենագիտություն
ՀԱԲ 582
Տե՛ս նաեւ
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՍ (քօզ) «մեծ թմբուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ պրսկ. kōs (kūs)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 582
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՍԱԿ (բրբ. քոսակ) «բարձ, ցանցառամորուս»
Փոխառություն
Աղբյուր՝ պրսկ. kōsa
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 582
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՎ (-ի, -ից) «գովեստ, գովասանք, ներբող, հռչակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական gōv
Փոխառություն իրանական աղբյուրից՝ gōv.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գովել, գովելի, գովեստ, գովութիւն, գովասան, ապագովել, ապիգովել, բազմագով, գերագով, մշտնջենագով, պատմագով
Նոր՝
գովք, գովական
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ. γωβ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 582
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՎԱՂԱԿ (գովաղակ, դուաղակ, դըվաղակ) «մի տեսակ խունկ»
Փոխառություն
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՐԳ «գորգ, խալի»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *uorgh- կամ *uork-)
Աղբյուր՝ խեթ. kurka (քիչ հավանական է) «ծածկոց (՞)»
Կապ ունի՞ արդյոք խեթ. kurka «ծածկոց (՞)» բառի հետ որպես փոխառություն: Քիչ հավանական է բխեցումը հնդեւրոպական *uer- «պտտել, ոլորել» արմատից (*uorgh- կամ *uork- > գորգ ՞՝ որպես «հյուսվածք, գործվածք»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գորգագործ, գորգագործարան, գորգավաճառ, ուղեգորգ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 313
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՐԳԱՍՏԻՆ ««արարուիչ» կամ «ճարտասան» կամ «ստունգ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՐԽ «քարակույտ»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: