Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 194 / 448
ԾՄԱԿ
(-ի, -աց)
«ծմակ, ստվերոտ տեղ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *tem-
«մութ»
Առայժմ հնչյունաբանորեն անբացատրելի է նմանությունը հնդեւրոպական *t-ով սկսվող *tem- «մութ» արմատից ծագող բառերի հետ, որ նկատվում է նաեւ ծմրիլ բառի դեպքում. սա զուգահեռ է թմրիլ բառին, որ ծագում է հնդեւրոպական *tem- «շփոթված, թմրած» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծմակային,
ծմականիստ,
ծմականալ,
ծմակին,
ծմակեցուցանել,
ծմակեցուցիչ,
անծմակ
Տե՛ս նաեւ
ԾՄՐԻԼ
«լքվել, վհատվել, տխրել»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *tem-
«շփոթված, թմրած»
Կապ ունի՞ թմրիլ բառի հետ, որ ծագում է հնդեւրոպական *tem- «շփոթված, թմրած» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծմրաբարձ,
ծմրդել
Տե՛ս նաեւ
ԾՆՈՏ
(-ի, -ից)
(ծնօտ)
«ծնոտ, եզերք, եզրազարդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'enu-
(անմիջական նախաձեւ՝ *g'enu- (կամ *g'enǝu-d°))
*-ատ ածանցով
Բնիկ հնդեւրոպական՝ *g'enu + -ատ ածանց (կամ *g'enǝu-d°):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծնոտաբակ,
երկայնածնոտ
Նոր՝
ծնոտակալ, ծնոտափակ
ծնոտակալ, ծնոտափակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
hánu
ավ.
zanu
հուն.
γένος
Մատենագիտություն
H. AG 456;
Աճ. ՀԱԲ 466
ԾՆԳՈՐԾ
(ծագործ)
««խորշ» (ԲՀ. իմա՛ «արգանդ. ծնագործարան»)»
Ստուգաբանություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 464
ԾՆՃՂԱՅ
(-ի, -ից)
(ցնծղայ, ճնճղայ, ծեծեղայ, ծիծեղայ)
«ծնծղայ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. sessəlā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծնծղեակ,
ծնծղակ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 465
ԾՆԿԻԼ
(ծնգիլ)
«ծյուրվել, թուլանալ, մաշվել»
Ստուգաբանություն (թերեւս)
ծունկ բառից կազմված՝ որպես «ծնկի գալ»՝ իմաստի հետագա երանգավորմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծնկոտ,
ծնկանալ,
ծնգրտիլ
Տե՛ս նաեւ
ԾՈԹՈՐ
(ծոթորին, ծոթորուն, ծոթրին, ծոթրուն, ծոթրին, ծայթրին, ծիթրոն, ծունթրոն, ծունթրան)
«մի համեմունքային բույս, կորթին»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. sātrā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծայթրինատել,
ծեթրնոց
Մատենագիտություն
H. AG 306;
Աճ. ՀԱԲ 466
Տե՛ս նաեւ
ԾՈԾՈՐԱԿ
(ծոծրակ, ծործորակ)
«ծոծրակ»
Ստուգաբանություն
Կրկնավոր կազմություն ինչ-որ *ծոր արմատից: Կապ ունի՞ արդյոք ձո(ր)ծորակ «ձորակ, փոքր հովիտ» բառի հետ:
Տե՛ս նաեւ
ԾՈՄ
(ուշ՝ -ոյ)
«պաս (պահք), պասի (պահքի) տեսակ (օրը մեկ անգամ ուտելը)»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. sōm(ā)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծոմել,
ծոմական,
ծոմապահք,
ծոմապահություն,
ծոմագան
Մատենագիտություն
H. AG 306;
Աճ. ՀԱԲ 467
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։