Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված
· Էջ 194 / 344
ԿՐԿՈՒՏ
«խսիվ, փայտի կտորտանք»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-
«հավաքել»
(անմիջական նախաձեւ՝ *gēr-g-, *grē-g-)
կրկնավոր ձեւ
Թերեւս կազմված է -ուտ վերջածանցով՝ կրկ- արմատից, որ կարող է գալ հնդեւրոպական *ger- «հավաքել» արմատի կրկնավոր ձեւից (*gēr-g-, *grē-g-)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրկտակերտ,
կրկտաքաղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
grex, -gis «խումբ, կույտ»
մ. իռլ.
graig «երամակ»
լիտվ.
gùrguol «բազմություն, ամբոխ»
ԿՐԿՏԱԼ
«դողալ, սարսռալ»
Ծագումն անհայտ է
կրկնավոր, թե՞ *կրկ- (*կիրկ կամ *կուրկ-) արմատից՝ -տ-ով կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրկտումն
ԿՐՃԵԼ
I
(կճել)
«կրճատել, կարճացնել»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրան. (՞)
(հավանաբար)
Արմատը, հավանաբար, նույնն է կարճ-ի հետ, որ ծագում է իրանական աղբյուրից (տե՛ս)։ կճատ ձեւը կամ կրճատ-ից է, կամ առանձին ավանդված կոճատ-ից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրճատ,
կրճատութիւն,
կրճատել
Տե՛ս նաեւ
ԿՐՈՒԿ(Ն)
(ն)
(ուշ՝ կրունկ(ն), -ան)
«կրունկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, կամար կազմել»
(անմիջական նախաձեւ՝ *gu-ro-)
+-ուկն
արմատից. հմմտ. հայ. կուռն, կուր «տաշտ, նավակ», այլեւ՝ լիտվ. gurnas «կրունկ, կոճ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընկրկել,
ընկրկիչ,
կրնկակոխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
կուռն, կուր «տաշտ, նավակ»
լիտվ.
gurnas «կրունկ, կոճ»
Մատենագիտություն
Pok. IEW 398-399
Տե՛ս նաեւ
ԿՐՊԱԿ
(-ի, -աց)
(կուղպակ, կուպպայ)
«խանութ, գինետուն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական kurpak (kulpak)
հմմտ. պ. kurba (kulba):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրպականոց,
կրպակամուտ,
կրպակապետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
kurba (kulba)
Մատենագիտություն
H. AG 173;
Աճ. ՀԱԲ 684
ԿՐՏԻՄ
(կրտոմ. այլեւ՝ ղ(ու)րտոմ)
«ծռվասամիթ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qartum (qartam)
հմմտ. նաեւ լատ. crithmum, ֆր. crithme:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
crithmum
ֆր.
crithme
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 685
ԿՐՏՄԱՆԷ
(կրտմանա, կրտիմն, ղրտիմա, խրտամա, խուրթում)
«դաշտակոտեմ, կծու կոտեմ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qardmanī
Աղբյուր՝ արաբ. qardmānā
Աղբյուր՝ արաբ. qartmānā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 685
ԿՕՃՈՂ
«?»
Անստույգ
ԲՀ՝ «կամիտ» բացատրությամբ։ Անստույգ բառ. չկա ԲՀ-ի նոր հրատարակությունում:
ՀԱՂԱՂԱԿ
(հանդալակ)
«գինու կաշվե աման»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
բայց բուն աղբյուրը չի հավաստված
ՀԱԶԱԶ
(հատատ)
«մի բույս (լատ. lycium)»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hadad
թրք. արտասանությամբ՝ hazaz
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 5
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։