Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 194 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 287, սյունակ 1 Էջ 287
ԻՌԻՈՆ «բանաստեղծական մի չափ` դիւցազնական, հեքսամետր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ηρωόν
տառադարձություն; միայն թե տալիս է ոչ թե մեր բերած ձեւը, այլ ηρωίκον-ը, որ իբր աղաւաղուելով տուել է այս ձեւը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 248
Էջ 287, սյունակ 1 Էջ 287
ԻՍԲՈՒԼԱՅԻԴԷ (սբօլայիտէ) ««շատ ապրես, բազում տարիներ, շատ տարիներ» (բարեմաղթութիւն)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. εἰς πολλά έτη
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 248
Էջ 287, սյունակ 1 Էջ 287
ԻՍԲՕՍԷԹ ««գաղտնի այր» (ԲՀ` «այր գաղտնի»)» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 287, սյունակ 1 Էջ 287
ԻՍԹ(Ի)ՄԻ(Ա) (-տոջ) «իսթմիական խաղեր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. (τα) ἰσθμια
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իսթմիական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 249
Էջ 287, սյունակ 1 Էջ 287
ԻՍԿ (ուշ` -ոյ, -ի, -ից) «իսկականութիւն, էութիւն, իսկական, իսկ, սակայն, բայց, ապա, ուրեմն, արդ, էլ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *istuo-
հայ-սլաւոնական զուգաբանութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իսկական, իսկակցութիւն, իսկոյն, իսկութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլ. istŭ «իսկական»
ռուս. истый «իսկական»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 249
Էջ 287, սյունակ 1 Էջ 287
ԻՐ (-ի, -աց) «իր, բան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kʷi-ro- *kʷi- դերանուանական արմատից
որտեղից` ի-, ինչ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իրագէտ, իրազեկ, իրողութիւն, իրոցել, յիրարկել, իրածել, իրել, իրաւ, յիրաւի, իրատունք, իրաւացի, իրաւագէտ, իրաւախոհ, անիրաւ, իրական, իրականութիւն, իրապաշտ, իրաւազուրկ, իրաւաբան, իրաւագիտական, իրաւագիտութիւն
Էջ 288, սյունակ 1 Էջ 288
ԻՐԵԱՐ (-ից, -աց) (իրիրաց, իրար) «իրար, միմյանց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
իր անդրադարձ դերանվան կրկնավոր կամ -եար ածանցով կազմված ձեւ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զիրարել
Էջ 288, սյունակ 1 Էջ 288
ԻՐԵՆԱՐՔԱՅ «հաշտարար դատավոր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ειρηνάρχης
երկրորդ մասով արքայ բառի հետ բաղարկված
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 251
Էջ 288, սյունակ 1 Էջ 288
ԻՐՄԽՈՆՆԵԼ (իրս խառնեալ՝ ՀԱԲ) «խաշտեալ, խառնեալ» (ԲՀ)
Անստույգ
Բացատրվող կապակցութիւնը եւ բացատրութիւնը աղավաղված են՝ հանդես գալով տարբեր ձեւերով։ Բոլոր դեպքերում էլ պետք է հանել արմատական բառերի շարքից։
Էջ 288, սյունակ 1 Էջ 288
ԻՒՂ (-ոյ) (ետղ, եդ, -ու, բցռ. յեղոյն) «յուղ, մեռոն»
Փոխառություն
որտեղից նաեւ հուն. έλαιον «ձեթ», έλαια «ձիթենի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իւղագործ, իւղաթուրմ, իւղել, իւղիկ, իւղեփեաց, եղաման, եղարկել, եղենի, իւղաներկ, իւղանկար, իւղանկարիչ
Մատենագիտություն
H. AG 393; Աճ. ՀԱԲ 252