Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 194 / 430
ԿՌՓԻՒ-Ք
(հգն.)
«մի թռչուն»
Ծագումն անհայտ է
ԿՌՕՃ
«մի զետեղարան»
Ծագումն անհայտ է
Անստույգ նշանակությամբ բառ
ԿՍՆԵԼ
(կըսնել)
«կաթկթել»
Ստուգաբանություն
Սխալագրություն կլանել բայի, որ բերված է որպես կայլակել բառի բացատրություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 674;
Ամալյան, ԲՀ 385
ԿՍԱԿ
«կտակ․ դաշնագիր․ ուխտ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. gitāk
Աղբյուր՝ արամ. getā
«կտակ»
Փոխառություն իրանական աղբյուրից
ԿՍԱՒ
(-ոյ)
«վուշ, վուշից պատրաստված կտոր, կտավից հագուստ, պարան, կտավեղեն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կուտ բառից (տե՛ս), որը տարածվել է ողջ Առաջավոր Ասիայում եւ Եւրոպայում՝ տալով զանազան ածանցյալներ։ Հայտնված է նաեւ հակառակ կարծիքը, ըստ որի բոլոր ձեւերի աղբյուրն է սումեր. gada, որից՝ ակկադ. kitū(m), սրանից էլ մյուս ձեւերը․ սակայն այս ձեւերից ոչ մեկը հայերենի ձեւը չի բացատրում՝ ասոր. gəttau «բամբակ» ձեւը ոչ թե ակկադերենից է (Von Soden, AHW 1, 495), այլ հայերենից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կտաւագործ,
կտաւավաճառ,
կտաւեայ,
կտաւի,
կտաւեղէն,
կտաւատ,
հատկտաւ,
կտաւագործութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
սումեր.
gada
ակկադ.
kitū(m)
ասոր.
gəttau «բամբակ»
Մատենագիտություն
H. AG 360;
Աճ. ՀԱԲ 675-676;
Von Soden, AHW 495
Տե՛ս նաեւ
ԿՏԻՐ
I
«հարսի օժիտ»
Ծագումն անհայտ է
ԿՏԻՐ
II
«կտոր, կտրում»
Ծագումն անհայտ է
Հմմտ. կտտոր:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հատուկտիր
Տե՛ս նաեւ
ԿՏՈՒԱԾ
«?»
Ստուգաբանություն
Սխալագրություն՝ փխկ․ կցուած։
Մատենագիտություն
Աճ․ ՀԱԲ 677
ԿՏՈՒՏԵԼ
«կծկվել, գալարված նստել (օձի մասին)»
Ստուգաբանություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, կամար կազմել»
(անմիջական նախաձեւ՝ *gud-)
Կրկնավոր ձեւ՝ կտ- արմատից, որ հավանաբար առկա է նաեւ կտուտիլ բայի մեջ, այսինքն՝ ծագում է հնդեւրոպական *gud- ձեւից՝ *geu- «ծռել, կամար կազմել» արմատից։
ԿՏՈՒՐ
II
-ոյ
«կտոր, խուզում, խուզվածք, բուրդ»
Ծագումն անհայտ է
Հմմտ. կտտոր արմատի մասին ասվածը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կտրել,
կտրոց,
կտրոցիկ,
կտրան,
կտրած,
կտրատել,
միջակտուր,
կիսակտուր,
կարճակտուր,
մատակտուր,
շրջակտուր,
հատակտուր,
բացակտուր,
երկակտուր,
երկաթակտրություն
Նոր՝
կտրականապես, կտրականորեն
կտրականապես, կտրականորեն
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։