Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 193 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԳՈՆՁԱԿ
(գանձակ)
«փոքր խոյ»
Ծագումն անհայտ է
ԳՈՆՁ
(գունձ, գունճ)
«խեղանդամ, հաշմանդամ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ պ. gunj
(թերեւս)
«սապատավոր»
թերեւս իրանական աղբյուրի՞ց. հմմտ. պ. gunj «սապատավոր» (՞)։ Աճառյանը (ՀԱԲ 1, 579) սրա հետ միացնում է քրդ. գոնջ(ո) «մեծ, խոշոր» բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոնձանալ,
գոնճանալ,
գոնձութիւն
Մատենագիտություն
Աճառյանը (ՀԱԲ 579)
ԳՈՇ
(գօշ)
«քարձ, ցանցառամորուս»
Ծագումն անհայտ է
ԳՈՉ
«գոչյուն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uekʷ-
«խոսել»
(անմիջական նախաձեւ՝ *uokʷio-)
Աճառյանը (ՀԱԲ 1, 580) համարում է հնդեւրոպականից անկախ բնաձայնական կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոչել,
գոչիւն,
գոչումն,
երկնագոչ,
բարձրագոչ,
ահեղագոչ,
հրապարակագոչ,
մեծագոչ,
յոգնագոչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vākti «ասում է, խոսում է»
հ. հնդկ.
vākyam «խոսք, ասույթ»
ավ.
vaxš
լատ.
vox «ձայն, ասույթ, բառ»
հուն.
επος «բառ, խոսք»
թոխ. Ա
uwak «ձայն»
թոխ. Բ
wek «ձայն»
Մատենագիտություն
Pok. IEW 1136;
ՀԱԲ 580
ԳՈՌ
I
«գոչյուն, բղավոց, կռիվ, բառ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gher-
(անմիջական նախաձեւ՝ *ghor-s-)
բնաձայնական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռալ,
գոռումն,
գոռութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gharghara «հնչյուն, բնդյուն, քրքիջ»
հ. անգլ.
gierran «հնչել, ժվալ, ճչալ, ճռնչալ, շաղակրատել»
ռուս.
гаркать «գոռալ, գոչել, բղավել»
Մատենագիտություն
Ջահ. None
ԳՈՌ
II
«խրոխտ, հպարտ, ահավոր, սարսափելի»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ սողդ. vure (γwrk)
(թերեւս)
«խրոխտ, հպարտ, մեծամիտ»
Աճառյանը (ՀԱԲ 1, 580-581) միացնում է գոռ «գոչյուն» բառի հետ։ Կապ ունի՞ արդյոք սրա հետ գոռոզ «խրոխտ, հպարտ, ամբարտավան» բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռալ,
գոռական,
գոռումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
garkha «ծանր. պատվարժան, ակնածելի»
ավ.
geura
հ. հնդկ.
gurú «ծանր»
Մատենագիտություն
Ջահ. None;
ՀԱԲ 580-581
ԳՈՌ
III
«մահմեդականի գերեզման»
Փոխառություն
Աղբյուր՝ պրսկ. gor
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 581
ԳՈՌԵԼ
I
(ԲՀ՝ «սքողել կամ հարկանել»)
«սքողել, խփել»
Ծագումն անհայտ է
ԳՈՌԵԼ
II
«հնդկահավ»
Ստուգաբանություն
ԳՈՌԵՂ
(-ոյ)
(գոռեխ, գոռեհ, գոռող, գոռոխ)
«իշամեղու, վայրի մեղու»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gher-
«բնաձայնական արմատ»
(անմիջական նախաձեւ՝ *ghor(s)elo-)
բնաձայնական արմատից, որտեղից նաեւ գոռալ. -եղ-ի համար հմմտ. բոռ, բոռեղ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ghargharāyntē «սուլում է, բզզում է»
մ. վ. գ.
grellen «բարկությունից ճչալ»
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։