Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված · Էջ 193 / 448
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 364, սյունակ 1 Էջ 364
ԾԻՐՏ (ծիրտ, ծերտ) (գրտել, գոդել) «ծերտ, թռչնաղբ, ճանճաղբ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sk'er- «կղկղել, մարմնի կեղտ, կղկղանք» (անմիջական նախաձեւ՝ *sk'er(d)-)
Կան բարբառային g-ով տարբերակներ (գրտել, գոդել), որոնք կարող են g-եռ(ն)-ի հետ միասին ծագել հնդեւրոպական *sk'er(d)- «կղկղել, մարմնի կեղտ, կղկղանք» արմատից, բայց ինչպիսի՞ն է սրանց հնչյունական հարաբերությունը ծիրտ-ի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծրտել
Էջ 364, սյունակ 1 Էջ 364
ԾԻՒ I «կտոր, պատառ (հատկապես շորի)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'ēbh- «ճյուղ, փայտի կտոր» (անմիջական նախաձեւ՝ *g'ēbh- / *g'ebh-)
հ.-ե. արմատ՝ *g'ē(i)- «ծլել, ծաղկել, ճեղքվել, պատռվել» (*g'ī-u > ծիւ)
Բաղադրություն՝ ծուեն, ծիրանածուեն, ծուել (ծլել՝ ԲՀ)։ Թերեւս բնիկ հնդեւրոպական *g'ēbh- / *g'ebh- «ճյուղ, փայտի կտոր» (°) արմատից: Հնարավոր է կապը նաեւ հնդեւրոպական *g'ē(i)- «ծլել, ծաղկել, ճեղքվել, պատռվել» արմատի հետ, որտեղից՝ հայ. ծեղ, ծիղ, հ. անգլ. cinu, դան. բրբ. kin «ճեղք» (*g'ī-u > ծիւ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծուեն, ծիրանածուեն, ծուել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ. kafi «կտոր, կտրված բան»
լիտվ. žabas «ճիպոտ»
Տե՛ս նաեւ
Էջ 364, սյունակ 1 Էջ 364
ԾԻՒՐ (ցիւր-) (ցիւրանալ) «ծյուրում, հյուծում, նիհարում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'er- «հասունանալ, ծերանալ, զառամել» -i-ի հայերենի համար սովորական ներդրմամբ
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *g'er- «հասունանալ, ծերանալ, զառամել» արմատի հետ՝ -i-ի՝ հայերենի համար սովորական ներդրմամբ (հմմտ. յատանել - յաւտ, արածել - արաւտ, մատչիլ - մաւտ): ... հնարավոր ընդհանուր աղբյուր համարելով ուրարտերենը, որովհետեւ հայերենը կարող է առաջանալ հիշյալ վրացական ձեւերից եւ ոչ վրացերենը՝ հայերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծյուրել, ծյուրական, ծյուրութիւն, ծյուրակար, ծյուրանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. jarā «մաշվածություն, զառամություն, ծերություն»
պ. zār «թույլ, նիհար, խեղճ, թշվառ, ծեր»
վրաց. cvrili, cvlili «մանր, բարակ, նուրբ»
վրաց. gamjvruli «ճմլած, տրորած»
Մատենագիտություն
ՀԱԲ 461
Էջ 364, սյունակ 1 Էջ 364
ԾԼԵՐ «վաղամեռուկ (բույս)» (բույս)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'ēi- «ծլել, ծաղկել»
Թերեւս կապ ունի հնդեւրոպական *g'ēi- «ծլել, ծաղկել» արմատի հետ, որտեղից՝ հայ. ծիլ, ծիղ:
Տե՛ս նաեւ
Էջ 364, սյունակ 1 Էջ 364
ԾՃԳԵԼ (ԲՀ) «°»
Անստույգ (թերեւս)
Թերեւս ծածկել բայի բարբառային ձեւը, որ տրված է ծղմճել բառի բացատրության մեջ՝ «... ծածկել, ծծգել» ձեւով:
Էջ 364, սյունակ 1 Էջ 364
ԾԾՈՒՄԲ -ոյ (ծծում, ծրծում) «ծծումբ»
Անստույգ
Կազմված է կրկնությամբ՝ այլուստ անծանոթ *ծում արմատից՝ -բ- հավելմամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծծմ(բ)աբեր, ծծմ(բ)ախառն, ծծմբահամ, ծծմբաքար, ծծմբեայ, ծծմբաթթու, ծծմբական, ծծմբային, ծծմբափոշի
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. — «փոխառ.»
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾԿՐԱԼ «զկռտալ, ձգռտալ»
Անստույգ (՞)
Կապ ունի՞ արդյոք ձկռտալ (զկռտալ) բառի հետ՝ որպես բարբառային տարբերակ:
Տե՛ս նաեւ
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾԿ(Ր)ԱՒՈՐԻ (ծպաւոր) «Հրատ (Մարս) մոլորակ» (աստղաբաշխական)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծպաւոր տարբերակը թերեւս իրոք ծոպաւոր-ի տարբերակն է:
Տե՛ս նաեւ
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾՂՆԻ «ալկիոն (թռչուն)»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է: Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *g'el- «պայծառ, զվարթ շողալ» արմատի հետ, որտեղից են ծաղիկ, ծիծաղ բառերը:
Տե՛ս նաեւ
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾՂՐԻԴ (ծղրիթ, ծղրիտ) «ճպուռ»
Բնաձայն (թերեւս)
Թերեւս բնաձայնական կազմություն: Հմմտ. բրբ. ծղրալ «ծղրիդի ձայն հանել», այլեւ ծղրտալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծղրիդահաւ, ծղրիդաձայն, ծղրիդային
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 463