Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 193 / 552
ԼԻՐԲ
«լիրբ, լպիրշ, անառակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)lei-
«լպրծուն, լորձնոտ, սահել»
(անմիջական նախաձեւ՝ *slibhro-)
*(s)lei- «լպրծուն, լորձնոտ, սահել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ολιβρός «լպրծուն»
հ. վ. գ.
slīfan «սահել»
նորվ.
slipra «սահել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 286-287
ԼԻԲԱՆՕՏՈՍ
«հարավ-հարավ-արեւմտյան քամի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λιβόνοτος
Մատենագիտություն
H. AG 353;
Աճ. ՀԱԲ 287
Տե՛ս նաեւ
ԼԼՈՒԿ
«չարչարանք, լկանք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lul-
«դեսուդեն շարժել, օրորել»
հ.-ե. արմատ՝ *lēl-
տարբերակ
*lul- «դեսուդեն շարժել, օրորել» արմատից կամ նրա *lēl- տարբերակից (լիլ- <*lēl-º), որտեղից նաեւ՝ լող, բրբ. լելալ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լլկել,
լկանք,
լլկիչ,
լկոց,
լկություն,
չարալլուկ,
դիալլուկ,
բբալլուկ,
սովալլուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 288
Տե՛ս նաեւ
ԼԽՏԵԼ
«քարը տաշել»
Ծագումն անհայտ է
կապ ունենա լխտել «ջարդել, փշրել» արմատի հետ. էլ ավելի քիչ հավանական է բխեցնել *klikh- հիմքից՝ *skel- «կտրել» արմատից։
Տե՛ս նաեւ
ԼԾԿՈՂ
««սողացող (՞)» կամ «սայթաքող (՞)» (ԲՀ՝ «սողեալ կամ ոտնատեալ»)»
Անստույգ (՞)
Ծագումն անհայտ է։
ԼԿԱՄ
(լիկեամ, լմակ)
(լիկեամ, լմակ)
«սանձ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. ligām
(Անհավանական է)
անմիջական բխեցումը հնդեւրոպական *leig- «կապ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լկամել,
լկամաբար,
անլկամ
Մատենագիտություն
H. AG 267;
Աճ. ՀԱԲ 289
ԼԿՆԻԼ
«լրբանալ, լկտիանալ, լափրշանալ, համարձակվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *lēgn-
«թույլ, հոգնած լինել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)lēg-, *(lēg-))
հ.-ե. արմատ՝ *lēg-on-
«կախված բան, թույլ, մեղկ, թուլակամ, այլեւ վավաշոտ, ցանկասեր»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լկնութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
λαγνος «վավաշոտ, ցանկասեր, լիրբ, անառակ»
հուն.
λαγνεύω «լրբութիւն անել, անառակութիւն անել»
մ. նիդերլ.
lak «թույլ, արձակ, վավաշոտ, ցանկասեր, լիրբ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 149
ԼԿՏԻ
I
«լկտի, անառակ, լիրբ, խիստ հանդուգն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lēg-
«թույլ, հոգնած, մեղկ, թուլակամ, վավաշոտ, ցանկասեր»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լկտալ,
լկտութիւն,
լկտեզարդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
λαγνος «վավաշոտ, ցանկասեր»
մ. նիդերլ.
lak «թույլ, արձակ, վավաշոտ, ցանկասեր, լիրբ»
հայ.
լկնիլ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 149
ԼՄԵԼ
(լում)
«ճմռել, շաղել, տրորել, կակղացնել, ծամել, կոխել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lem-
«մանրացնել, ջարդել, փշրել, փշրած, թույլ»
(անմիջական նախաձեւ՝ *lom-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լմել,
լմութիւն,
լլմել,
լումլումել,
լուռմել,
սղմել,
լղմել,
լմշտել,
լմշտոց,
դյուրալում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
lam (<*lom) «կաղ»
հ. վ. գ.
luomi «հոգնած, մեղմ»
պրուս.
limtwei «ջարդել, կոտրել»
ռուս.
лом «ջարդվածք»
ռուս.
ломать «ջարդել, կոտրել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 135
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։