Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՔԱՒ
«մեղքի թողություն, քավում, ներում, սրբացում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kau-
«զգուշանալ»
Այս արմատը կապված է *skeu- «դիտել, նկատել» նախաձեւի հետ, որի *-sk' աճականով տարբերակից ծագում է հայ․ ցոյց բառը (*skeu-sk' > ցոյց)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քաւել,
քաւութիւն,
քաւչապետ,
մեղսաքաւիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
caveo
«զգուշանալ, հսկել, պահպանել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 566
ՔԱՓՈՒՐ
(կափուր)
«կծու հոտով բյուրեղային մի նյութ (մալայական, ինդոնեզիական եւ ճապոնական ինչ-որ ծառից ստացվող)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. kāfūr
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567
ՔԱՔԱՐ
(-ի-ա)
«մի տեսակ խմորեղեն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. kakārīθā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 568
ՔԵՂ
«մի բույս, սխտորի տեսակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանիքեղ,
քեղակարոս,
ազատքեղ,
իշաքեղ,
փշաքեղ,
քեղուտ
ՔԵՂԵՆԻՆ
«պսակ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. kəlīlā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 569
ՔԵՂԵՐ
«ցավ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
եթե կապված չէ կեղ- արմատի հետ
ՔԵՂԻ
(-ւոյ, -եաց, -եաւ)
«ղեկ, ղեկի վերին փայտը կամ ջրի մեջ մխված մասը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. χηλή
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քեղանալ,
քեղաւար,
քեղաւոր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 569
ՔԵՂԻԿՈՆ
«գլանի պարուրաձեւ գիծ, ականջի արտաքին շրջանակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հունարեն ἑλικών
Աղավաղված փոխառություն հունարենից՝ ἑλικών։ - Աճ. ՀԱԲ 4, 569 (անբացատրելի է մնում նախաձայն ք-ի հարցը)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 569
ՔԵՌԻ
(-ւոյ, -եաց)
«քեռի, մորեղբայր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կապ ունի քոյր (սեռ. քեռ) բառի հետ
Մատենագիտություն
H. ZDMG Arm. St. 294;
Աճ. ՀԱԲ 570
ՔԵՐ
«քերվածք, գրվածք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sqer-
«կտրել, ճեղքել»
(անմիջական նախաձեւ՝ *qer-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քերել,
քերիչ,
քերանք,
քերական,
սրբաքերել,
շարաքերեալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
krnáti
«սպանել, ոչնչացնել»
հուն.
κείρω
«կտրել, խուզել»
հ. սլ.
skora
«մորթ, կաշի»
հ. սլ.
kora
«կեղեւ»
լատ.
cortex
«կեղեւ»
հ. իռլ.
scaraim
«բաժանել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 570-572
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։