Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 192 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՅԺ (-ի, -ից) «բոթ, վատ լուր, ողբ, լացուկոծ»
Փոխառություն
Թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գուժել, գուժկան, գուժումն, գուժխն, գուժատուր, գուժիկ, հրապարակագոյժ, մահագոյժ, աշխարհագոյժ, դառնագոյժ, չարագոյժ
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՅԻԲՈՒԱԿ (գոյիբուսակ) «հնդկական մի խունկ»
Փոխառություն
Փոխառություն իրանական աղբյուրից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. bōyāk «բուրավետ, հոտավետ»
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՅՆ (-ոյ, -ի, -ից) «գոյն, ներկ, դալկություն, դեղնախտ, երաժշտական մի խաղ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. gūn
Աղբյուր՝ ավ. gaona
որպես վերջամասնիկ կազմում է ածականի բաղդատական, նոր գրական լեզվում` գերադրական աստիճան. -գոյն ձեւով կազմվել է -պէս-ի արժեքի բառեր` որգոյն «ինչպէս»։ Գտնվում է իրանականից փոխառված գունակ, դժգոյն, հանգոյն, հանգունակ բառերի մեջ, որոնք տրված են առանձին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գունել, գունաւոր, գունաւորել, գունատ, գունատութիւն, գունեան, գունեղ, գոյնզգոյն, անգոյն, բազմագոյն, այլագոյն, բազմագունի, երկնագոյն, կապուտակագոյն, կարմրագոյն, կանաչագոյն, տգոյն, տգունիլ, գոյնզգոյն, գոյնիկ, որգոյն
Մատենագիտություն
H. AG 128; Աճ. ՀԱԲ 578
Տե՛ս նաեւ
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՅՇ (ուշ՝ գուշ) «զգո՛ւյշ, զգուշացի՛ր, գուցե»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. gōš
Աղբյուր՝ պ. gōš
Աղբյուր՝ ավ. gaoša
Աղբյուր՝ հ. պ. gauša
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գուշանալ, գուշուրեայք, զգոյշ, զգուշագոյն, զգուշանալ, զգուշաւոր, անզգոյշ, բազմազգուշակի, հանապազազգոյշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. gaoš «լսել»
Մատենագիտություն
H. IF 464; Աճ. ՀԱԲ 578
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՅՐ «գուրգուրանք, համակրանք»
Ծագումն անհայտ է (թերեւս)
այլեւ, թերեւս, բրբ. գուրալ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողջագուրել, ողջագուրանք, գուրգուրալ, գուրգուրանք, գուրալ
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՆԳ «մի բոյս՝ ուտելի արմատով»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. γόγγη, γόγγος
Մատենագիտություն
H. AG 345; Աճ. ՀԱԲ 578
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՆԳԵՂ «շաղգամ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ογγύλη, γογγυλίς
Մատենագիտություն
H. AG 345; Աճ. ՀԱԲ 578
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՆԳԻԱՐԻՈՆ «աղքատներին կամ զինվորներին նվիրաբերվող մթերք կամ դրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. γογγιάριον < լատ. congiarium
Մատենագիտություն
H. AG 345; Աճ. ՀԱԲ 579
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
*ԳՈՆԵԼ (հրամայականը՝ գոնեա (գոնեայ, գոնե)) «գոնե, գեթ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *ues- «մնալ, ապրել, բնակվել, գիշերել» (անմիջական նախաձեւ՝ *uos-ne) *-ne- ածանցով
գոմ-ի հետ միասին (տե՛ս գո-) ծագում է *ues- «մնալ, ապրել, բնակվել, գիշերել» բայից՝ *-ne- ածանցով (՞) *uos-ne > գոնե- (՞)։
Մատենագիտություն
Ջահ. None
Տե՛ս նաեւ
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՆԹ «կոմս»
Փոխառություն
Աղբյուր՝ ֆրանս. comte
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 579