Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 191 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՂՏ (գողկ) ««մահիճ» (ԲՀ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *uol-d- կամ *uol-g-)
որտեղից, մի կողմից՝ «փոս, գոգավորություն» իմաստն ունեցող... մյուս կողմից՝ «զամբյուղ» նշանակող... հավանաբար այստեղից է նաեւ գաղակ «մահիճ» բառը
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. valles (vallis) «հովիտ, փոս, գոգավորություն»
հուն. ειλυνη «զամբյուղ»
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՂՏՐ «փափուկ, քնքուշ, դուրեկան, ախորժելի, լույծ, հեղուկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *uol-d-ur-)
«փափուկ» իմաստային անցումով. «լույծ, հեղուկ» իմաստի համար հմմտ. նույն արմատից ռուս. вал «կոհակ, ալիք» տիպի իմաստները. հնարավոր է բաղարկություն քաղցր բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գողտրիկ, գողտրաբարբառ, գողտրական
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. вал «կոհակ, ալիք»
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՃԱԶՄ «մի կապտագույն թանկագին քար»
Ծագումն անհայտ է
(իրանական ծագման բա՞ն)
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՃ(Ա)ՄԱԿ (գաճամակ, գամճակ) «մի բույս՝ մի տեսակ դափնի՞»
Ծագումն անհայտ է
(իրանական փոխառությո՞ւն կամ հայերեն բարբառային կազմությո՞ւն կոճ-ից)
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՃԱՇՄ «մի տեսակ երիցուկ»
Նորակազմություն
Աղբյուր՝ իրանական gōčašm
Նորակազմություն իրանական բաղադրիչներով՝ gōčašm (ֆրանս. oeil-de-
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՃՄԵՐ (գօջմեր, գօզմեր, կոճմեր, կօշվեր) «մի ծաղիկ»
Անստույգ (՞)
հայերեն բարբառային կազմություն՝ *կոճ-մայր (՞)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 574
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՄ (-ոյ, -ի, -աց) «գոմ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghom- «գոմ» (անմիջական նախաձեւ՝ *ghomo-)
Կասկածելի է դարձնում *-om > -ոմ անցումը փոխանակ -ում-ի, թեեւ Աճառյանը տալիս է նաեւ *dhōnā > դոն «մի տեսակ հաց, պաքսիմատ» անցումը, որ նույնպես կասկածելի է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոմամուտ, գոմահանդ, գոմահոր, գոմաղբ, անասնագոմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
դան. gamme «փարախ»
շվեդ. բրբ. gamme «մսուր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 574; Pok. IEW 452
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՄԵԶ (գումէզ) «կովի մեզ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. gōmēz
Աղբյուր՝ պ. gumīz
Փոխառություն իրանական աղբյուրից։ հմմտ. մ. պ. gōmēz, պ. gumīz։
Մատենագիտություն
H. AG 575; Աճ. ՀԱԲ 575
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՄԷՇ (-ոյ, -ի, -աց) «գոմէշ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. gāvmēš
Աղբյուր՝ պ. gāvmīš
Փոխառություն իրանական աղբյուրից։ հմմտ. մ. պ. gāvmēš, պ. gāvmīš։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոմէշային, գոմշաձագ
Մատենագիտություն
H. AG 128; Աճ. ՀԱԲ 575
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՄՈՐ «մի չափ, արդու»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. γομόρ < եբր. ōmer
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 576