Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 191 / 764
ԵՂՄՈՆԻ
(էլմոնի)
(եղմունի, ելոմոնի, եղմոնայ, եղմոնաս, եղմոնի փեղմոնի, փեղմոնի եղմոնի)
«այսինչ (եւ) այնինչ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. ελμωνί < եբր. almōnī palmōnī
(թերեւս)
ԲՀ-ում տարբեր ձեւերի աղավաղումով ստեղծվել են առանձին բառաձեւեր՝ երբեմն տարբեր մեկնությամբ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 21
Տե՛ս նաեւ
ԵՂՈՒԿ
«խեղճ, թշվառ, ողորմելի, ավա՜ղ, ափսո՜ս, վա՜յ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *el-
«բնաձայնական»
-ուկ վերջածանցով
Աճառյանը բխեցնում է *leug’- «կոտրել, բեկանել» արմատից, բայց սրանից կա բնականոն լույծ-ը (լուծանել)։ *leug’-ի կողքին *leug- ձեւի առանձնացումը հարցը չի լուծում, որովհետեւ հայերենում *g-ն *u-ից հետո նույնպես պիտի փոխվեր ծ-ի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղկություն,
եղկելի,
եղկել,
եղկանք,
եղուկել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ολολυγή «ճիչ, ողբ»
հուն.
ελεγος «եղերերգ»
հուն.
ελεος «կարեկցություն, խղճահարություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 22;
Ջահ. ՀԼՊ 136
ԵՂՈՒՍՏՐ
«իշխանական մի աստիճան»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. illustris
Փոխառություն` լատ. illustris ( > հուն. > հայ.՞)
ԵՂՈՒՐՈՍ
«կատու»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αἴλουρος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 23
ԵՂՋԻՒՐ
(հին՝ եղջեր), -ջեր, -ջերց (-ջերաւ)
«եղջիւր, կոտոշ, պոզ, սրվակ, մի անկիւնազարդ, այծեղջիւր (պտուղ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k’er-
«վերնամաս, գլուխ, եղջիւր, գագաթ»
(անմիջական նախաձեւ՝ *k’reuer- կամ *k’reuro-)
արմատից ենթադրված
*k՛reuer- կամ *k՛reuro- նախաձեւի դեպքում ենթադրվում է *k՛r-ի նույնպիսի զարգացում, ինչպես *bhr-ի դեպքում (աղբիւր եւ եղբայր բառերում), որը քիչ հավանական է․ անհավանական է նաեւ խեթ․ *karauar «եղջիւր» եւ հայ․ եղջիւր բառերի համար *ghr-ով նախաձեւի վերականգնումը (փոխանակ *k՛r-ով նախաձեւի)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղջերու,
եղջերատր,
եղջերիկ,
եղջերուաքաղ,
եղջերցել,
միեղջերու,
մահիկեղջիւր,
ռնգեղջիւր,
այծեղջիւր,
միեղջիւր,
եղջերենի,
եղջերաւոր,
եղջիւրաքոյս,
եղջիւրահանդիպեալ
ԵՂՍՈՎԹԻ
(Եսիովթ)
«ողորմություն»
(ԲՀ)
Անստույգ (հավանաբար)
առնված է եբրայական ինչ-որ հատուկ անվան մեկնաբանությունից:
ԵՂՐԵՒԱՆԻ
«շեփորուկ, շելակ, յասաման»
Փոխառություն
Աղբյուր՝ պրսկ. arγavan(i)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղրուանիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 25
ԵՄԱԿ
(էմակ)
«ձոր, ծոց»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. εμάκ < եբր. 'emāq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 26
ԵՄԱՏԻՏԵՍ
«հեմատիտ, կարմրաքար, կարմիր երկաթաքար»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αιματίτης
Մատենագիտություն
H. AG 348;
Աճ. ՀԱԲ 26
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։