Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված · Էջ 190 / 290
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԱՂ (-ոյ) «մատաղ, մատղաշ մանուկ մատաղ հորթ, զոհ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ. կաթել. հյութեղ, պարարտ, բտած»
որտեղից նաեւ մածառակ, մաճար/ռ, այլեւ պ. maskah «թարմ յուղ», հ. վ. գ. Mast «գիրացում, բտում»: Աճառյանը (ՀԱԲ 3, 267), հենվելով սլավոնական զուգահեռների վրա (հ. սլ. mladŭ, ռուս. младший «երիտասարդ, մատաղ»), բխեցնում է *mel- «մանրել» արմատից՝ *-d- աճականով եւ դրափոխությամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատաղածին, մատաղական, մատաղամայր, մատաղատուն, մատաղել, մատղաշ
Նոր՝
մատաղահաս, մատաղատի
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. maskah «թարմ յուղ»
հ. վ. գ. Mast «գիրացում, բտում»
Մատենագիտություն
Pok. IEW 694; Ջահ. ՀԼՊ 136; Աճ. ՀԱԲ 267
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԵԱՆ II ««հիմնական, ընտիր» (մատեան գունդ «պարսկական անմահների գունդ»)»
Փոխառություն
հմմտ. զրաղ. պ. mātak «հիմք» (>հայ. մատակ-՝ մատակարար բառում), պ. māya «նյութ, մակարդ» (>հայ. բրբ. մայա):
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԵՆԻԿ ««հիմնական (կամ «հեծելակային»)» (՞)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական *mātyānik (թերեւս)
հմմտ. մատեան «հիմնական, ընտիր» կամ, թերեւս, mātyān «զամբիկ»:
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 533
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏՉԻԼ (մատիզ կամ մատուզ) «մածվել, կպչել, փակչել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ, կաթել, հյութեղ, պարարտ, բտած» (անմիջական նախաձեւ՝ *mad-ig’h- (-ug’h-))
որտեղից նաեւ մատաղ, մածառակ, մաճար/ռ: Տարբեր է մածիլ-ից, որ *mag’- արմատից է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատզողական
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԻՏ «մետաղյա գրիչ. մատիտ»
Փոխառություն
Աղբյուր՝ իտալ. matita
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 269
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԻՏԵՂ «հավկլտենի (բույս)»
Ստուգաբանություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad-
Կազմված է մատի եւ դեղ բաղադրիչներից՝ վերջինիս դ>տ առնմանական խլացմամբ. մատի-ն կարող է ծագել հնդեւրոպական *mad- արմատից
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՏԻՏԵԼ «ընդելուզել (°)»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատիտումն
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՏՆ I (-ին, -ունք, -անց) «մատ, աստիճան, մատնութիւն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mət- *t-ն ն-ի մոտ մնացել է տ, ինչպէս *k-ն ակն բառում, չի շնչեղացել
հ.-ե. արմատ՝ *mē- «չափ» կասկածով հատկացւում են *mē- «չափ» արմատին (որպէս չափ)
Համեմատւում է հ. կիմր. maut, ն. կիմր. bawd, մ. բրետ. meut (<*mə-to) «բութ մատ» բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատնանշան, մատն(ա)ցոյց, մատնահատ, մատնեք, հնգամատնեան, սանդղամատն, վարդամատն, շալակամատն, անձնամատն, մատանել, մատանի, մատնիչ
Նոր՝
մատնանշել, մատնեմատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. կիմր. maut
ն. կիմր. bawd
մ. բրետ. meut «բութ մատ» (<*mə-to)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 270
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՏՈՒՏԱԿ «բխան, մարովս, քաղցրարմատ, սուս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ, գեր, բտած»
հ.-ե. արմատ՝ *medhu- «քաղցր. մեղր» հիմքի ձեւաւորման մէջ հնարաւոր է ազդեցութիւնը
Կազմուած է մատու- եւ տակ բաղադրիչներից: մատու-ն, թերեւս, ծագում է հնդեւրոպական *mad- «թաց, խոնավ, գեր, բտած» արմատից, որտեղից՝ մատաղ, այլեւ, թերեւս, մատիտեղ: հիմքի ձեւաւորման մէջ հնարաւոր է հնդեւրոպական *medhu- «քաղցր. մեղր» հիմքի ազդեցութիւնը:
Տե՛ս նաեւ
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՏՈՒՌՃ (մատոռիչ) ««խազմուզ, քաղցու, մաճառ» (ԲՀ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ, կաթել, հիւթեղ, պարարտ, բտած»
Թերեւս կապ ունի հնդեւրոպական *mad- արմատի հետ, որտեղից՝ մատաղ, մաճառ/ր, մաճառակ:
Տե՛ս նաեւ