Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված · Էջ 190 / 318
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՈՇ (սեռ. մոշա՞յ) «մոշենի, մոշի պտուղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *moro- (անմիջական նախաձեւ՝ *mors-)
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mors- (*moro- > հայ. մոր)՝ մորշ > մոշ անցմամբ (հմմտ. *mors-> բ. մոռ (հ.-ե.*rs > րշ եւ ռ տարբերակմամբ)):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոշավայրի, մոշենի, մոշի, բ. մոշահաւ, մոշահոտ, մոշաքաղ, մոշուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. բ. մոռ
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՈՇԻ «ի սկզբանե» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է:
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՈՇՈՐԵԼ ««արածել, ճարակել» (եւ «հնարել» (°) (բբ))»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է:
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՈՌ «ազնվամորի, արքայամորի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *moro- (անմիջական նախաձեւ՝ *mors-)
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mors- (*moro- > հայ. մոր): մոշ-ի հնչյունային տարբերակը՝ հ.- ե. *rs > ռ եւ րշ > շ անցումներով:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. մոշ
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՎԿ «լայն վարտիք»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է (եթե մոյկ-ի սխալագրութիւնը չէ)
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՐ I «մորենու պտուղ, «մորի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *moro-
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մորենի, մորի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. մոռ
հայ. մոշ
հուն. μόρον
լատ. morum «թութ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 347; Pok. IEW 749
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՐ III (մոռ (?)) «մի տեսակ զգեստ»
Ծագումն անհայտ է (՞)
Անստոյգ բառ: Ծագումն անհայտ է
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՐԹ (-ոյ) ««մորթ, մաշկ» (բ. «զենում, սպանում»)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mer- «մեռնել»
Ծագումն անհայտ է: Թեեւ կա մորթել բայի «սպանել» իմաստը, բայց կասկածելի են հնդեւրոպական *mer- «մեռնել» արմատի հետ կապելու վարձերը (Պատրուբանի, Ղափանցեան)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մորթել, մորթազերծ, մորթաներկ, մորթաղ, մորթիկ, մորթագործ, մորթեգործ, մորթի, խեցեմորթ, զրահամորթ, թխամորթ
Նոր՝
մորթահան, մորթոտել, դեղնամորթ, կարմրամորթ, սեւամորթ, սպիտակամորթ
Էջ 536, սյունակ 1 Էջ 536
ՄՈՐՄ I «մորմ (բույս)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mor(o)- «մոր, մոշ» (անմիջական նախաձեւ՝ *mor-m-)
նախաձեւից, որից հայ. մոր, մոշ (տե՛ս): (նախաձեւը չի ճշտում):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մորմենի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 347
Տե՛ս նաեւ
Էջ 536, սյունակ 1 Էջ 536
ՄՈՐՄՈՔ «մորմոք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mer- «տորորել, շփել» կրկնաւոր կազմութիւն
Պոկոռնին (IEW 869) բխեցնում է *mer- «մտածել, յիշել, հոգալ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մորմոքել, մորմոքանք, մորմոքումն, մորմոքալից
Նոր՝
մորմոքիչ, սրտամորմոք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. morbil «հիւանդութիւն»
կիմր. merw «թոյլ»
հայ. մրմուռ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 139; IEW 869