Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված · Էջ 190 / 411
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 393, սյունակ 1 Էջ 393
ԿԱՐԿԵԼ ««փակել, ամրացնել» (կարկիլ «պապանձվել», բրբ. կրկել «սեղմվել»)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *ger- «պտտել, ոլորել» արմատի հետ, որից, թերեւս, ծագում է կարկամ ձեւը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարկափել
Տե՛ս նաեւ
Էջ 394, սյունակ 1 Էջ 394
ԿԱՐԿՈՒՏ (-ի, -ից) «կարկուտ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *grōd-/*grəd- «կարկուտ» (անմիջական նախաձեւ՝ *gəgrōdo-)
«կարկուտ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարկտաբեր, կարկտախառն, կարկտածեծ, կարկտածու, կարկտահար, կարկտահոս, կարկտումն, կարկտչել, կարեկարկուտ, կարկտաբակ, կարկտել
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. grando «կարկուտ»
հ. սլ. grado «կարկուտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 556; Pok. IEW 406
Էջ 394, սյունակ 1 Էջ 394
ԿԱՐՃ (-ոյ) «կարճ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական *kart-čā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարճել, կարճաբերձ, կարճակեաց, կարճահաս, կարճամիտ, կարճազգեստ, կարճապատում, կարճապարանոց, կարճառաւտ, կարճատել, կարճունջ
Նոր՝
կարճաբան, կարճատես
Մատենագիտություն
H. Bailey, DKS 65
Էջ 394, սյունակ 1 Էջ 394
ԿԱՐՃԱՏԵԼ «շվայտել, շվայտություն անել» կամ «կարճել, դադարեցնել»
Անստույգ (թերեւս)
Եթե ճիշտ է երկրորդ իմաստը, ապա, թերեւս, ծագում է կարճ արմատից՝ -ատ ածանցով:
Տե՛ս նաեւ
Էջ 394, սյունակ 1 Էջ 394
ԿԱՐՃԻՆ (կաճին) «արմատ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *grdio-t-) *-d ածականով տարբերակից՝ -ին ածանցով
ծագի հնդեւրոպական *ger- «պտտել, ոլորել» արմատի *-d ածականով տարբերակից՝ *grdio-t-՝ -ին ածանցով. հմմտ. հ. իռլ. grinne (<*grend-n-io) «կապոց», նորվ. kart «չհասած պտուղ, կոստող»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարճնովին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ. grinne «կապոց» (<*grend-n-io)
նորվ. kart «չհասած պտուղ, կոստող»
Էջ 394, սյունակ 1 Էջ 394
ԿԱՐՇՆ (կաշն-) «ուժ, զորություն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *kadišn
Աղբյուր՝ իրանական karišn
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարշնեղ, կարշնեղագոյն, կարշապինդ, կաշնել
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ. kadī «կարի, հույժ»
սողդ. karī «ակտիվություն»
մ. պ. kār «ուժ ունենալ, ի վիճակի լինել, կարողանալ»
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 184
Էջ 395, սյունակ 1 Էջ 395
ԿԱՒԱՌԵԼ (ԲՀ) «կարծել»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *keu- «ուշադրություն դարձնել, լսել, զգալ, նկատել»
Հազիվ թե իր հիմքում ունենա իրանական *kav-ից (հնդեւրոպական *keu- «ուշադրություն դարձնել, լսել, զգալ, նկատել») ծագող հիմք:
Էջ 395, սյունակ 1 Էջ 395
ԿԱՒԱՌՆ (բրբ.) «նեղ առու. առվի ջրարբերան»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, թեքել»
որտեղից ծագում է (Pok. IEW 1, 397) կորի համիմաստ բառը՝ *goᵘ̯r-no- (՞) > կաւառն (՞):
Էջ 395, սյունակ 1 Էջ 395
ԿԱՒՇԵԼ «մռնչալ (առյուծի մասին)»
Ծագումն անհայտ է
Էջ 396, սյունակ 1 Էջ 396
ԿԱՓ- (կափ «թակ») «փակում, խփում, զարկում, կպչում, բռնում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gabh- «բռնել» (անմիջական նախաձեւ՝ *gaph-) բնաձայնական երանգի
հ.-ե. արմատ՝ *kap- «բռնել»
բնաձայնական երանգի *gaph- *gabh- «բռնել» եւ *kap- «բռնել» տարբերակների կողքին: *gab- տարբերակից է հայ. կապ: Աճառյանը կապում է խափ, խուփ ձեւերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կափել, կափատր, կափացումն, կափշիլ, կափումն, կափիոն, կափատել, կափուլ, կափկափել, կափկափումն, կափարիչ, կափիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
կոռն. gavel «բռնում, պահում»
ալբ. kap «բռնել»
հուն. καπτω «կլանել»
լատ. capiō «բռնել»
Մատենագիտություն
Աճառյանը (ՀԱԲ) 562
Տե՛ս նաեւ