Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«արմ» որոնման արդյունք՝ 2355 բառահոդված · Էջ 190 / 236
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 599, սյունակ 1 Էջ 599
ՈԳԵԼ «ասել, խոսել երգել նվագել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uoguh- «հանդիսավոր կերպով խոսել» (անմիջական նախաձեւ՝ *uoguh- (*ueguh-)) արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոգել, առոգել, առոգանութիւն, ստորոգել, ստորոգութիւն, ներառոգել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. գոգ-
հ. հնդկ. vāghát «աղոթավոր, ուխտավոր»
լատ. voveō «ուխտել»
Մատենագիտություն
Pok. IEW 348
Էջ 599, սյունակ 1 Էջ 599
ՈԳՈՐԻԼ «կռվել, մարտընչել, դիմակայել»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
կազմված է -որ վերջածանցով եւ ոգ- արմատով, որ հազիվ թե կապ ունենա հ.-ե. *seu- «ծռել, կտրել, քշել» արմատի հետ (*sou-nq-):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոգորական, ինքնոգոր
Էջ 599, սյունակ 1 Էջ 599
ՈԶՈՒՄՆ «թեզան»
Ստուգաբանություն (հավանաբար)
կազմված է -ումն վերջածանցով` *ոզ- անծանոթ արմատից, որ հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *pag «ամրացնել» արմատի հետ` *-o- ձայնավորմամբ:
Էջ 600, սյունակ 1 Էջ 600
ՈԼՈՐ «ոլորք, ոլորվածք, գալար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el- «ոլորել, պտտել» (անմիջական նախաձեւ՝ *loro-)
որից նաեւ հայ. լար
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոլորտ, ոլորել, ոլորակ, ոլորակել, ոլորան, ոլորուտ, ոլորուն, ոլորապտույտ, ոլորտանալ, քաջոլորտ, մթնոլորտ, լուսոլորտ
Տե՛ս նաեւ
Էջ 600, սյունակ 1 Էջ 600
ՈԼՈՔ (-ի, -աց, ուշ՝ -ոյ, -ունք) «սրունք, սրունքոսկր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *oleq- «ծռել, թեքել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոկոլոք, ոլոքոսկր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. λαχμός «աբացի»
լատ. lacertus «մկաններ, բազուկ»
անգլ. leg «սրունք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 552; Pok. IEW 308
Էջ 600, սյունակ 1 Էջ 600
ՈՂԲ (-ոյ) «ողբ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el-, *ol- (անմիջական նախաձեւ՝ *ol-bh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողբալ, ողբալի, ողբումն, ողբագին, ողբակից, ողբասաց, ողբերգակ, ողբերգու, ողբերգութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ὀλοφύρομαι «ողբալ, հեծել»
հայ. ողող «ողբ»
Մատենագիտություն
H. AG 481; Աճ. ՀԱԲ 553
Տե՛ս նաեւ
Էջ 600, սյունակ 1 Էջ 600
ՈՂԿ- (ողոկ կամ ողիկ) «դառը» (ԲՀ)
Անստույգ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողկութիւն
Էջ 601, սյունակ 1 Էջ 601
ՈՂՆ (-ին, -ամբ, -անց) «ող, ողնաշար, ողնուղեղ, վերնակողմ, կռնակ, մեջք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- «ծռել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *olen-)
«ծռել, թեքել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողնափող, ողնժնեայ, ողնիլ, ողնեկիլ, ողնափայտ, ողնուց, միողնի, ապաստողն, միջնողն, յողնիլ, ընդողնիլ, ողոշար
Նոր՝
ողնայար, ողնուղեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ωλένη «արմունկ»
լատ. ulna «արմունկ, ձեռք» (<olenā)
գոթ. aleina «արմունկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 554
Էջ 601, սյունակ 1 Էջ 601
ՈՂՈՂԵԼ «ողողել, հեղեղել, ցողել, պարզաջրել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pel- «թափել, հոսել, լցնել» (անմիջական նախաձեւ՝ *pol-ի կրկնաւոր ձեւ)
*pol-ի կրկնաւոր ձեւ՝ *pel- «թափել, հոսել, լցնել» արմատից, որից նաեւ հեղուլ, հեղեղ (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողողիչ, ողողեալ, ջրողող
Տե՛ս նաեւ
Էջ 601, սյունակ 1 Էջ 601
ՈՂՈՂԱՆԱԼ (-անիլ) «լալ, ողբալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- (անմիջական նախաձեւ՝ *ol-ol-) բնաձայնական
բնաձայնական արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողողանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ολολύς «լացկան»
լատ. ululatio «ողբ, ճիչ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 555