Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 190 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 337, սյունակ 1 Էջ 337
ԽՈԺՈՌ «կոշտ, անհարթ, դաժան»
Անստույգ (թերեւս)
խոշոր բառի հնչյունիմաստային տարբերակն է։ Ենթաշերտային բառ կամ, թերեւս, պատկերավոր-բնաձայնական կազմություն։ Թերեւս կապված է նաեւ խլուրդ համիմաստ բառի հետ ժ/լ հերթագայությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոժոռադէմ, խոժոռիլ, խոժոռագեղ, խոժոռութիւն, խոժոռուտ
Տե՛ս նաեւ
Էջ 337, սյունակ 1 Էջ 337
ԽՈԼԵԼ (աղավաղմամբ՝ խոկել՝ ԲՀ) «ցրել, վանել, քշել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel- «քշել, մղել, շարժման մեջ դնել» (անմիջական նախաձեւ՝ *khol-)
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *khol-` *kel- «քշել, մղել, շարժման մեջ դնել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոլխոլել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kalayati «քշում է»
հուն. κελλω «քշել, ափ քշել»
լատ. celer «արագ»
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈԼՈՐ (խոլոր) «խժոռ, խեթ (հայացքի մասին)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
ենթաշերտային բառ, որ լ/ժ եւ լ/շ հերթագայություններով կապված է խժոռ եւ խոշոր բառերի հետ: Ավելի քիչ հավանական է կապ տեսնել հնդեւրոպական *(s)kel- «ծռել, ծուռ» արմատի հետ` *k>kh անցմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոլորել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. խեղ
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈԽԱԼ ««ոխ պահել» (բրբ.` «խնայել», նեղանալ»)»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոխադրական (՞)
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈԽՈՄ (-ի, -աց) (խոխում, խոհում, սխալմամբ` խոխումն` ԲՀ) «խոր ձոր, ձորձոր, առվամեջ, հոսանքի անցած տեղ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ խեթ. hunhumarri (թերեւս) «հոսանք, հեղեղ, ալիք»
Աղբյուր՝ խեթ. hunhuan (թերեւս) «հոսանք, հեղեղ, ալիք»
Աճառյանը (ՀԱԲ 2, 386) բխեցնում է կովկասյան աղբյուրից (խումից), բայց հավաստի զուգահեռներ չկան:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոխոմել, խորախոխոմ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 386
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈԽՈՋ (-ի, -ից) (խողխոջ, խոխոնջ) «խոխոջ, խոխոջյուն, քրքիջ, զկռտոց, փորլուծություն»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խո(ղ)խոջանք, խո(ղ)խոջանիլ, խո(ղ)խո(ն)ջել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 386
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈԿ (-ի, -աց) «միտք, խոհ, մտածող, խորհող»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. hōk «միտք, բնավորություն, տրամադրություն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոկումն, խոկասեր, նախախոկումն, խոկալ
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈՀ (-ի, -ից) (խահ, -ի, -ից, խոխ, խախ) «կերակուր, ուտելիք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *xva(r)h
Աղբյուր՝ ավ. xvarəθa
Աղբյուր՝ պ. xvāl
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոհանոց, խոհավաճառ, խոհապետ, խոհագործն, խահարար, խահարարութիւն, խահամոր, խահագործել, խահագործութիւն
Մատենագիտություն
H. AG 160; Աճ. ՀԱԲ 388
Տե՛ս նաեւ
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՀ(Ա)ԿԵՐ I «խոհարար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական xva(r)h(a)kar
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ xva(r)h(a)kar:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոհակերել, խոհակերոց, խոհ(ա)կերութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 387-388
Տե՛ս նաեւ
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՀԱԿԵՐ II «դահիճ»
Փոխառություն
ամբողջական փոխառութիւն՞: Փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոհակերապետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 387